«Ոչ դեմ էի, ոչ կողմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Դուք դե՞մ էիք, թե՞ կողմ, այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, երբ խնդրեցինք հիշեցնել ժամանակին իր դիրքորոշումը՝ ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական գծի հետ կապված:
Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ «Ես հնարավորություն չունեի ՀԱԿ-ի վրա ազդելու: Ես բազմիցս, երեւի ԲՀԿ-ի ստեղծվելուց ի վեր ասում էի եւ հիմա էլ ասում եմ, կրկնում եմ, որ Հայաստանում հարուստ մարդը շատ խոցելի է, եւ ինքը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել: Ինքը ցանկացած պահի կանի այն, ինչ կթելադրի իրեն իշխանությունը: Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը պետք է հույս դներ ՀԱԿ-ԲՀԿ ալյանսի վրա, որովհետեւ ի վերջո դո’ւ պետք է տանես քո գիծն առաջ: Ով պետք է միանա որպես կուսակցություն, որպես անհատ՝ դա երկրորդական է: Բայց նստել ու հույսը կապել մի կուսակցության հետ, հատկապես՝ հարուստ մարդկանց հետ՝ դա սխալ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ