Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00 -ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Արթուր Դանիելյանը, վարելով «Ինֆինիտի» մակնիշի 66 ТТ 909 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ-ոց հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ հարվածել ձորակում գտնվող ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը եղել է Հրազդանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանի եղբայրը: