Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի հետ հաշվարկներում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի սխալվել»

Հունվար 28,2013 21:51

Գուրգեն Եղիազարյանը «գնալով հիանում է» Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած քայլից:

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն իրեն մեղավոր էր զգում ՀԱԿ-ում այսօր ստեղծված իրավիճակի համար, նրա համար, որ չի պնդել իր կարծիքը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հետ կապված: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե նա իրեն մեղավոր չի՞ համարում: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց՝ «իհարկե»:

Մեր դիտարկմանը, որ այսօր ճիշտ է, դուք պաշտպանեցիք ԲՀԿ-ին, բայց այն ժամանակ այնպես չէ, որ գրկաբաց ընդունում էիք ՀԱԿ-ի ՝ ԲՀԿ- հետ տարվող քաղաքական գիծը, Գուրգեն Եղիազարյանը անկեղծ խոստովանություն արեց. «Դա այնքան պարզ է: Պարզից էլ պարզ է: Ես ուղղակի չեմ կարող ողջ  ճշմարտությունը ասել, բնական է: Որովհետեւ իմ դիմացի մարդիկ խաղում են առանց կանոների»: Մեր հարցին՝ այսինքն՝ խոստովանելով սխալները, կարծում եք, իշխանությունները դրանից կօգտվե՞ն, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե»:

Ճիշտ է, մարդը սխալական է, եւ այսօր փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ իր հաշվարկներում սխալվեց, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն այսօր ՀԱԿ-ի ներսում չընկա՞վ դրանից հետո՝ որպես լիդեր: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Նախ, ԲՀԿ-ի հետ հաշվարկներում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի սխալվել: Իհարկե չի սխալվել: Եվ նրա  վարկանիշը բնականաբար չէր կարող ընկնել»: Մենք ճշտեցինք՝ այսինքն ինքը սպասո՞ւմ էր, որ նման արդյունքի է հանգելու, որ ՀԱԿ-ը այսպես մնալու է պասիվ դիրքո՞ւմ, նա պատասխանեց. «Սա պասիվ դիրք չի: Ես գնալով ուղղակի հիանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ քայլից, որովհետեւ ճիշտն ասած, ես չէի սպասում, որ նման բացահայտումներ կլինեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Այսօր մեր քաղաքական դաշտը շատ հետաքրքիր վերաձեւավորման առաջին փուլն է ապրում: ՀՀԿ-ն որպես այդպիսին նույնիսկ այդ շղարշը չկա, ամեն ինչ բացվել է: Գնալով սա խորանալու է»:

Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը արդեն չկա, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Մեծագույն ունակություն է, երբ կարողանում ես քաղաքականության մեջ  պաուզան ճիշտ ժամանակին պահել: Սա ճիշտ կետին ընտրած պաուզա է: Իսկ ընդդիմությունը լավ վիճակում կլինի վայրկյանների ընթացքում»:

Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ ընտրություններից հետո դեռ տեսնելու ենք Կոնգրեսին ու նրա քայլը: Փակագծերը առայժմ չի բացում: Նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ին այդ 7 մանդատը չէր, որ պետք էր. «Չէ, չէ, մեր խնդիրը իշխանափոխությունն է»: Թե ո՞ւմ հետ պետք է իշխանափոխություն անեն, երբ ՀԱԿ-ի կորիզն արդեն չկա՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իմ, քո հետ: Իրար կողքի ենք կանգնելու ու իշխանափոխություն անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Անհասկանալի է,թե ինչպես կարելի է հիանալ քաղաքական դասալիքի քայլից: И не надо, по старой привычке, вешать лапшу на ушы: Էս կանենք, էն կանենք . ոչ մի բան էլ չէք անի,քանի որ ինչ որ անելու էիք,հիմա պիտի անեիք:Իսկ շատ շատերը Կոնգրեսի հետ հույսեր էին կապում:Պ-ն Գ.Եղիազարյան,շարունակեք հիանալ Ձեր ,,Ստրատեգ,,-ով,իսկ ես անձամբ ( ու երևի շատերը) հիասթափված եմ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031