Լոռու մարզի դատախազության որոշմամբ փոփոխվել է խափանման միջոց կալանավորումը
Aravot.am-ի տեղեկություններով այսօր Լոռու մարզի դատախազության որոշման համաձայն` «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Շալիկո Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին:
33 –ամյա Շալիկո Մանուչարյանը 15 օր էր, ինչ կարել էր բերանն ու հացադուլ էր հայտարարել: Այդկերպ նա իր բողոքն էր արտահայտում դատախազության եւ ոստիկանության դեմ:
Դատախազության որոշումից հետո նա կալանավայրից ազատ է արձակվել, քանդել է կարերն ու գնացել տուն:
Կարդացեք նաև
Նա պարտավորվել է կանչերի դեպքում ներկայանալ ոստիկանություն, առանց թույլտվության չփոխել բնակության վայրը:
Շալիկո Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 112 եւ 135 հոդվածներով:
Քննությունը շարունակվում է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ