Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անկեղծ սիրես, բաժանում չի լինի». Տաթեւը հպարտ է, որ սիրելին բանակում է

Հունվար 28,2013 20:57

Շատ հաճախ երիտասարդ սիրահար զույգերի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն է ունենում տղայի` հայրենիքին ծառայելու պարտականությունը: Կան աղջիկներ, ովքեր խոստանում են սպասել իրենց սիրելիին, իսկ պատահում են նաեւ դեպքեր, երբ զույգերը, ստիպված լինելով, վերջ են դնում իրենց հարաբերություններին:

19-ամյա Տաթեւ Հովակիմյանը գրեթե երեք տարի է` ընկերություն է անում Սամվել Բաբայանի  հետ: Մի քանի օրից կլինի երկու ամիս, ինչ ընկերը ծառայում է հայոց բանակում: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում աղջիկը համոզմունք հայտնեց, որ անպայման սպասելու է տղային. «Իր բանակ գնալը միանգամից եղավ: Սկզբում մի տարի հետաձգվել էր, իսկ հետո գնաց: Մենք չհասցրեցինք այդ թեմաներով իրար հետ խոսել, բայց մի բան հաստատ երկուսս էլ համոզված ասում ենք` իրար սիրում ենք ու ոչ մի բան չի կարող մեզ բաժանանել»:
Տաթեւը կարծում է, որ զույգերի բաժանման պատճառ կարող է դառնալ հեռավորությունը, երկար ժամանակով իրար չտեսնելը. «Այդ ընթացքում աղջկա շուրջը լիքը տղաներ են հայտնվում, ովքեր կարող են ուշադրություն դարձնել իրեն, իսկ աղջիկներն էլ լավ զգան դրանից ու… Այդստեղ պատճառը ոչ լիարժեք սերն է: Ես կարծում եմ, որ եթե անկեղծ սիրեն` բաժանում չի լինի»:
Նրանց, ում ընկերները բանակում են, աղջիկը խորհուրդ է տալիս` հպարտանալ նրանցով, որովհետև մեր բանակն է մեր անկախության հիմքը, մեր ազատության խորհդանիշը ու իրենց սիրած անձնավորությունն էլ դրա մասանակցիցներից է. «Խորհւրդ կտամ նաեւ` հավատով ու սիրով սպասել, ինչպես նաև` համբերել: Աստված պահապան բոլոր զինվորներին»:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031