«Ինչպե՞ս կարող է Հայրիկյանի ծրագիրը հույս ներշնչել, եթե ինքը փորձում է Բագրատյանի ներուժն օգտագործել: Երբ Բագրատյանը որձ կովերի մասնագետ է. ասում էր՝ պարսկական խաղողն ավելի էժան կարող եմ ներմուծել Հայաստան, ավելի լավ կլինի խաղողը վերացնեք: Ուզում էի իրեն հիշեցնել,թե ինչ չարիք հասցրեց ԱԻՄ-ին ինքը, ու այն դառը հիասթափությունը, որ մեկ գիշերվա մեջ մոտ 130- ԱԻՄ-ական լքեց ու Թալինի ընտրատարածքն իսպառ բնաջնջվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց նախկին ԱԻՄ-ականը, որն այսօր մասնակցում էր Պարույր Հայրիկյանի՝ ընտրողների հետ հանդիպմանը:
Նա չցանկացավ ներկայանալ ու ասաց, որ այսօր էլ համոզվեց, որ ԱԻՄ-ի ղեկավարության դիրքորոշումն ու որդեգրած քաղաքական գիծը չի փոխվել: «Ոչինչ չի փոխվել» ,- ասելով՝ նա հիասթափված հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև