Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանի դեմ գործն արդեն դատարանում է

Հունվար 28,2013 20:35

Երևանի  Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն  Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 29-ին տեղի կունենա Տիգրան Հակոբյանի դեմ գործով առաջին դատական նիստը:

«Հեռուստառադիոպետկոմ»-ի և «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն Տիգրան Հակոբյանը մեղադրվում է  որպես «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով, ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին  ծանր հետևանքներ առաջացնող՝ առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս պատճառելու համար։  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով կարող ենք փաստել, որ նախաքննական մարմինը փոխել է Տիգրան Հակոբյանի գործողություններին ի սկզբանե տրված իրավական գնահատականը: Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060 ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար,  իսկ ներկայումս` 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ավելի մեղմ պատժատեսակ:

Տ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` չհեռանալու մասին: Նա կալանքից ազատ է արձակվել  քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 01.03.12թ. որոշմամբ` հաշվի առնելով  Տ.Հակոբյանի վատառողջ լինելը, թվով 24 ԶԼՄ-ների ու հասարակական կազմակեպությունների ղեկավարների դիմումն՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին և որ նախաքննության փուլում Տ.Հակոբյանը վերականգնել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10.000.000 մլն. դրամ գումարը` պատրաստակամություն հայտնելով ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031