Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսությունը կապաքրեականացնի, 10% աճի կհասցնի, ՓՄՁ-ի առաջ էլ կանաչ լույս կվառի

Հունվար 28,2013 20:24

Օտարերկրյա ներդրումների ծավալը տարեկան 1,5 միլիարդ դոլարի է խոստանում հասցնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհհաննսիյանը. դրան  պիտի հասնի դրսում Հայաստանի համբավն ու վարկանիշը բարձրացնելով

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ցրել Երեւանում  բնակչության մեծ մասի կենտրոնացումը. պարոն Հովհհանիսյանն իր  նախընտրական ծրագրում նշել է, որ գյուղաբնակ քաղաքացիները աշխատելու համար որպեսզի չգան Երեւան կամ արտագաղթեն երկրից, անհրաժեշտ է կտրուկ զարգացնել եւ բնակվելու եւ աշխատելու համար գրավիչ դարձնել գոնե Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գավառը, Իջևանը, Եղեգնաձորը, Արտաշատն ու Արմավիրը:

Նախագահի այս թեկնածուն խոստանում է տարեկան առնվազն 10% տնտեսական աճ, ընդ որում աճի այս ցուցանիշի մեջ Ժառանգության առաջնորդը խոստանում է ՓՄՁ-ի դերը շեշտակիորեն ավելացնել`5 տարվա ընթացքում հասնելով 55-65%: Սա, ըստ թեկնածուի, կբերի ռեսուրսների ավելի հավասարաչափ բաշխման հասարակության տարբեր շերտերի միջեւ: Իսկ ներկայիս կառավարության միջնաժամկետ ծրագրով, ինչպես նշված է նախընտրական ծրագրում`« 2013 – 2015թթ. համար նախատեսված տարեկան 3.5% տնտեսական փոքր աճը որեւէ էական բարելավման չի կարող բերել եւ չի լուծի պետական ու ազգային հիմնախնդիրները` արտագաղթ, աղքատություն, արտաքին սպառնալիքներ»:

Նախագահի թեկնածուն տնտեսության եւ հատկապես ՓՄՁ-ի զարգացման համար որոշել է ամբողջովին վերանայել այդ ոլորտի օրենսդրական դաշտն ու օրենքների վերաձեւակերպմամբ կանաչ լույս բացել փոքր ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար, նրանց տրամադրելով հասանելի վարկեր, հարկային լուրջ արտոնություններ, անվճար դասընթացներ ու խորհրդատվության հնարավորություններ:

Նշենք, որ 8 թեկնածուներից միայն 3-են իրենց նախընտրական ծրագրով ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված իրենց մոտեցումները, եւ եթե Սերժ Սարգսյանը 1-2 էջով է ներկայացնում, ապա Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին մանրամասն են անդրադարձել այս ոլորտին: Եվ այս 3 թեկնածուներն էլ իհարկե անդրադարձել են մեր հասարակությանը շատ հուզող նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է տարեկան միջինը 36 հազար աշխատեղեր բացել` ամսկան 200 հազար դրամ աշխատավարձով, ընս որում, նոր աշխատատեղերի բացումը թեկնածուն հետեւյալ կերպ է իրականացնելու`«Տնտեսության մեջ մենաշնորհների վերացման ու մրցակցության հաստատման շնորհիվ, ինչպես նաեւ տնտեսության ապաքրեականացման ու ՀՀ միջազգային հեղինակության բարձրացման միջոցով Հայաստանի տնտեսության մեջ տեղական եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների (այդ թվում` սփյուռքահայ ներդրողներինը) ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում հասցնել միջինը տարեկան առնվազն 1,5 մլրդ դոլարի` հնարավորություն տալով 5 տարում 180.000 հազար աշխատատեղ ստեղծել»:

Թեկնածուն իր նախընտրական ծրագրով նաեւ նախատեսել է հարկային, մաքսային եւ տնտեսական մրցակցությանը վերաբերող օրենքներում փոփոխություններ կատարել, ինչը թույլ կտա խթանել արտահանումը, իսկ ներմուծմանը կփոխարինի տեղական արտադրությունը:

Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ թեկնածուն խոստանում է բնական պաշարներն օգտագործել ողջամիտ, արդյունավետ եւ նպատակային:«Տեղական արտադրությունների համար հիմնական հումք հանդիսացող եւ Հայաստանում չարտադրվող ապրանքատեսակները ազատել ներմուծման մաքսատուրքերից: Ազատել կապիտալ ապրանքները մաքսատուրքի և ԱԱՀ վճարումից: Օտարերկրյա եւ տեղական ներդրողներին ապահովագրել տարբեր տեսակի ռիսկերից: Լիզինգի միջոցով արդիականացնել ձեռնարկությունների տեխնիկական զինանոցը, ձեւավորել լիզինգային ընկերությունների ընդլայնման տնտեսական միջավայր: Տարանջատել հարկային և մաքսային մարմինները՝ կառավարության կառուցվածքում վարչական իշխանության կենտրոնացումը բացառելու նպատակով»,-նշված էթեկնածուի նախընտրական ծրագրում:

Պարոն Հովհաննիսյանն իր նախընտրական ծրագրում հատ-հատ անդրադարձել է հանրությանը հուզող բոլոր հարցերին` սկսած ասֆալտի որակից, տրանսպորտից, գյուղատնտեսությունից մինչեւ արտադրությանը սպասարկող գիտություն, եւ կետ առ կետ թեկնածուն առաջարկում է բոլոր խնդիրների լուծումը: Պարոն Հովհաննիսյանի նախըտրական ծրագիրն ամբողջությամբ անհնար է մեկ հրապարակմամբ ներկայացնել, բայց, այն ինչ խոստանում է թեկնածուն, նաեւ իր նախըտրական կարգախոսով վստահեցնում է` հնարավոր է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031