Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեկնածուի կինը սատարում է բոլոր հարցերում

Հունվար 28,2013 19:27

Այսօր նախագահի թկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 8-րդ օրն է: Այս օրերին նա ունեցել է բազմաթիվ հյուրեր, եկել գնացել են ծանոթ ու անծանոթներ: Սակայն կա մեկը, ով ամեն օրը օրը մի քանի անգամ գնում է նրա մոտ ու ջուր է տանում’ նրա կինն է:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը սատարում է ամուսնու քայլերն ու գաղափարախոսությունը, սակայն մեր հետ զրույցում խոստովանեց, որ  դժվար է խոսել նրա հացադուլի մասին:

 Ինպե՞ս եք վերաբերում ձեր ամուսնու հացադուլին ու արդյոք խրախուսու՞մ եք նրա այս քայլը:

Երբ նա եկավ ու ինձ ասաց, որ այդպիսի որոշում է կայացրել, իհարկե, շատ դժվար էր ընդունել նրա ասածները: Սակայն ես հասկանում եմ, որ նրա այս քայլը անհրաժեշտ է գործողություն էր: Եվ ,իհարկե, բոլոր հարցերում , սատարում եմ Անդրիասին:

Հնարավո՞ր է՝ միանաք նրան:

 Ոչ, դրանք տարբեր բաներ են, իր հացադուլը  դա քաղաքական որոշում է: Իսկ ես պարզապես կին եմ եւ կապ չունեմ այդ հարցի հետ:

Դուք որեւ ազդեցություն ունեցա՞ք նրա նախագահի թեկնածու առաջադրվելու որոշման հարցում:

Ոչ, նա պարզապես ինձ տեղյակ պահեց իր որոշմանը:  Ինձ համար սկզբից զարմանալի էր,որովհետեւ կարծում էի, որ նրա ռեսուրսները դեռ բավարար չեն: Բայց զրուցեցի նրա հետ ու  ընդունեցի իր որոշումը:

Կհասնի՞ արդյոք Անդրիաս Ղուկասյանը իր նպատակին:

Համոզված եմ, ինքը արդեն հասել է իր նպատակին: Մարդիկ սկսել են այլ կերպ մտածել: Մարդկանց մեջ հիմա հույս ու հավատ է ծնվել: Եվ նրանք սկսել են այլ աչքերով նայել իրականությանը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031