Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի պատասխան Յուրի Վարդանյանի. «Ծառուկյանից պետք է շնորհակալ լինել»

Հունվար 28,2013 17:51

Hayeli.am-ը «Ծառուկյանին ֆռացնում են, ու ինքն էլ լավ ֆռում է» վերնագրով հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ, որում օլիմպիական խաղերի չեմպիոնը ասել է. «Դե, հիմա Ծառուկյանը կարծում է, որ ինքն արդեն երկար ժամանակ աշխատում է սպորտի ոլորտում եւ ամեն ինչից տեղյակ է: Ինքը մտածում է` կան մասնագետներ, նրանցից կպահանջեմ: Բայց մասնագետները իրեն այնպես կարող են ֆռացնել, ու ֆռացնում են` ասեմ Ձեզ: Ինքն էլ լավ «ֆռում է»:

Aravot.am-ն այս կապակցությամբ երկու մեկնաբանություն ստացավ մարզական ոլորտի ներկայացուցիչներից:

Տիգրան Չոբանյան (լուսանկարում): Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ. «Անկեղծ ասած, ես պարոն Ծառուկյանի կողքը ոչ ֆռում եմ, ոչ էլ գիտեմ, թե ոնց են իրեն ֆռացնում: Ես ԲՀԿ-ին չեմ հարում, ոչ էլ աջակցում եմ: Դուք գիտեք, որ մեր ֆեդերացիայի պատվավոր նախագահը պարոն Սերժ Սարգսյանն է: Թե Յուրի Վարդանյանը որտեղի՞ց է նման բան վերցրել, չգիտեմ: Բայց կարող եմ ասել իմ անձնական կարծիքը: Ծառուկյանը գոնե ներդրումներ է անում սպորտում եւ նրանից պետք է շնորհակալ լինել: Այլ հարց է, որ, հնարավոր է, նրան ինչ-որ հարցերում խաբում են եւ նա ջղայնանում է: Դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Նախարարությունում էլ բոլորը չէ, որ սպորտում ամեն ինչ հասկանում են: Ինձ, օրինակ, որ ընդհանուր սպորտում բավականին խորացած եմ` զբաղվել եմ նաեւ ֆուտբոլով, աթլետիկայով, շատ լավ հանդբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ եմ խաղում, էլի ինչ- որ բաներ կան, որ պրոֆեսիոնալ հարցերով կարող են ֆռացնել: Եվ եթե Գագիկ Ծառուկյանին խաբում են, ուրեմն նա Օլիմպիական կոմիտեի վա՞տ ղեկավար է: Չեմ կարծում»:

Էդուարդ Մանթաշյան: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար. «Ես այդպիսի բան չեմ մտածում: Մեր մարզաձեւը պետական աջակցության գումար չի ստանում, ինչի հետեւանքով վերջին տարիներին հայտնվել է ծանր կացության մեջ: Հայաստանում հարուստ ավանդույթներ ունեցող ջրագնդակը պահպանելու եւ զարգացնելու նպատակով երկու տարի առաջ մենք դիմեցինք պարոն Ծառուկյանին` ներկայացնելով վիճակը: Եվ նա օլիմպիական կոմիտեի միջոցով մեր երկու առաջատար մարզիչների աշխատավարձ է նշանակել եւ մարզաձեւը ոչ միայն գոյատեւում է, այլեւ, արդեն, թեեւ դանդաղ, բայց աստիճանաբար առաջ է ընթանում: Ո՞ւմ դիմեինք, եթե պետական ֆինանսավորում դեռ չկա: Եթե դիմել ենք ու պարոն Ծառուկյանն օգնել է, ուրեմն ֆռացրե՞լ ենք: Ոչ: Հաստատ` ոչ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031