Լրահոս
Օրվա լրահոսը

Դումանյանը ֆիննախին կոնկրետ առաջարկներ է արել՝ վերանայել օրենքը ստոմատոլոգների մասով

Հունվար 28,2013 17:13

Ստոմատոլոգիական կլինիկաների եւ ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների հետ հանդիպումից հետո, առողջապահության նախարարության մասնագետները մանրամասն վերլուծություններով եւ կոնկրետ առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ են պատրաստել, որը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ստորագրությամբ ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարին։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքէջից, փաստաթղթում, որպես խնդրի լուծում, առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների եւ կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռ(ներ)ը, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռ(ներ)ը, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաեւ առաջնակի զննման կաբինետի բազկաթոռը:

Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին:
Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունից հետո, ստոմատոլոգիական ծառայությունները պետք է հարկվեն, ոչ թե շահութահարկով եւ այլն, այսպես ասած, հաստատագրված հարկատեսակով: Այսինքն` յուրաքանչյուր աթոռի համար 80 հազար դրամ, ինչը հարուցել էր այս ոլորտի աշխատակիցների դժգոհությունը: Ստոմատոլոգները պնդում էին, որ այդ հարկատեսակով հարկվելու դեպքում, իրենց ծառայությունները 50 %-ով կթանկանան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031