ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ համագործակցության եզրեր տեսնում է: Այսօր, այս մասին, մի քանի լրատվամիջոցների ասաց պարոն Հայրիկյանը:
Նա նաեւ ասաց, որ այդ թեկնածուներին երես առ երես հանդիպելու է ու հարցնի՝ այդ ի՞նչն է, որի համար պայքարել եք ու իրականություն չեք կարողացել դարձնել, որ հիմա մտածում եք, նախագահի պաշտոնը ստանձնելով կարողանալու եք. «Եվ երկրորդ՝ դուք իմ անցած ճանապարհը, իմ կատարած ներդրումները գիտեք, հարմար չե՞ք գտնում, որ դա միասին անենք: Եկեք դա միասին անենք»:
Նա նաեւ հպարտացավ, որ. «Եթե այսօր քվեարկություն լինի՝ ում ծրագիրը դառնա ՀՀ նախագահ, եվրոպացի փորձագետները նշեցին, որ քաղաքացիներն զգալի մեծամասնությամբ ասում են՝ Հայրիկյանի ծրագիրը, այն դեպքում, երբ ես ամբողջությամբ իմ ծրագրահենքը չեմ ներկայացրել»,- ասաց ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ