Լրահոս
Օրվա լրահոսը

Անգելինան 8 տարեկան է, բայց դպրոց է հաճախում «փամփերսով»

Հունվար 28,2013 16:31

«Դուստրս` Անգելինան, 8 տարեկան է: Ես շատ եմ ուզում, որ նա երկար ու երջանիկ տարիների կյանք ունենա: Իսկ դրա համար ձեր օգնությունն է հարկավոր: Իմ աղջկա պատմությունը նրա հիվանդության մի ամբողջ հատոր գիրք է կազմում»,- Անգելինայի կյանքի փրկության համար բացված կայքէջում , գրում է փոքրիկի մայրը` Լիլիթ Ասլանյանը: «Անգելինան ծնվել է միզապարկի-միզածորանի եւ երիկամների ռեֆլեքսով»,- պատմում է Լեռնային Ղարաբաղից Aravot.am-ի խմբագրություն եկած

Լիլիթ Ասլանյանը: Նրա ներկայացմամբ, երեխան չունի պոչուկ, ինչի հետեւանքով սեղմամկանը ձեւավորվել եւ աճել է բոլորովին այլ կերպ` քան առողջ երեխաների մոտ է: Նա չի կարողանում արտաթորանքը եւ մեզը պահել:
«Մշտապես դեղերով ապրելը ոչ միայն մի ամբողջ կարողություն արժե, այլեւ արդեն իրականում պահանջվող ազդեցությունը չունի, էլ չի օգնում եւ աղջիկս նյարդային ու դյուրագրգիռ է դարձել: Նա հասկանում է, որ ինքն այնպիսին չէ, ինչպիսին  իր հասակակիցներն են: Եվ հարկադրված է դպրոց հաճախել փամփերսով, ինչն, իհարկե, մյուս երեխաների հեգնանքն ու ծաղրն է հարուցում»,-ասում է երեխայի մայրը:

Նրա խոսքերով, ֆինանսական սուղ վիճակը, իր` 2-րդ կարգի հաշմանդամ լինելը եւ Անգելինայի հոր` ընտանիքից հեռանալը, փոքրիկի եւ նրա մոր համար ստեղծել են մի անելանելի իրավիճակ. «Անգելինան, բացի ֆիզիկական վիճակի կայունացման անհրաժեշտությունից, կարիք ունի նաեւ հոգեբանական օգնության: Այլեւս անկարող եմ սեփական երեխայից լսել` «Ես չեմ ուզում ապրել» հոգեմաշ բառերը….: Այն հիվանդությունը, որն ախտորոշել են երեխայիս մոտ, Հայաստանում դրա բուժումը չկա: բժիշկներն ասում են, որ նման երեխաները դատապարտված են մշտապես նվաստացուցիչ բժշկական հետազոտման, որը, միեւնույն է, վերջնական արդյունքում հանգեցնում է դանդաղ կործանման եւ վախճանի»:
Անգելինային հանձն է առել հետազոտել եւ բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքի քաղաքային կլինիկան. «Ես եւ Անգելինան պետք է թռչենք Մյունխեն, այնտեղ մեկ շաբաթվա ընթացքում պետք է անցնենք հանգամանալից բուժզննում, որը կպարզորոշի հիվանդության աղբյուրները եւ բժիշկներին հնարավորություն կտա անցկացնել բուժման առաջին փուլը: Այդ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչ տեւողություն պետք է ունենա այնտեղ բուժումը, որքան կարժենա եւ հնարավո՞ր է, արդյոք, բուժումը մասնակիորեն շարունակել տանը` Ստեփանակերտում:  Ներկա դրությամբ գերմանացի  բժիշկների կողմից հնչած բուժման գումարը առաջին փուլի համար 16 հազար 700 եվրո է: Դրան գումարած ավիատոմսը, այդ երկրում արվելիք ֆինանսական ծախսերը: Ինքս` մեն-մենակ այդպիսի ահռելի գումար ի վիճակի չեմ վաստակել նույնիսկ իմ ողջ կյանքի ընթացքում»,-մեզ հետ զրույցում ասում է Լիլիթը:

Երեխայի մայրը օգնելու հնարավորություն ունեցող մարդկանց խնդրում եւ կոչ է անում «Անգելինայի հիվանդության կողքով անտարբեր չանցնել, քանի որ յուրաքանչյուրի օգնությունն էլ կնպաստի, որպեսզի Անգելինան ունենա երկար կյանք, առանց դեղերի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. Լիլիթ Ասլանյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցել ստորեւ նշված հաշվեհամարներով`

Դրամով փոխանցելու համար

«Յունիբանկ», Հայաստան

Ստացող  Լիլիթ Ասլանյան

Հաշվեհամար` 24112002895601

  Դոլարով փոխանցելու համար

Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s Bank: UNIBANK, Armenia

SWIFT: UNIJ AM 22

Beneficiary: Aslanyan Lilit

USD Account: 24112002895603

 

Եվրոյով փոխանցելու համար

Intermediary Bank: Deutsche Bank AG, Frankfurt

SWIFT: DEUTDEFF

Beneficiary’s Bank: UNIBANK, Armenia

SWIFT: UNIJ AM 22

Beneficiary: Aslanyan Lilit

EURO Account: 24112002895604 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031