ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու և խոնարհվելու Արցախյան գոյամարտում զոհված զինվորների հիշատակի առջև:
Եռաբլուրում են հանգչում իննը սփյուռքահայ կամավորները: Սփյուռքի նախարարության աշխատակազմը այցելեց և ծաղիկներ դրեց նաև Եռաբլուրում հանգչող Սփյուռքահայ ազատամարտիկների շիրիմներին: Նրանք ինն են՝ լեգենդար զորահրամանատար՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, Կարո Քահքեջյանը, Մհեր Ջուլհակյանը, Կարեն Ջանյանը, Դավիթ Դավթյանը, Աբրահամը Խահմիսյան, Արամ Վարդանյանը, Կարլեն Անանյանը և Վիգեն Զաքարյանը:
Օրհասական պահին Սփյուռի բազմաթիվ երիտասարդներ հայրենք են եկել արյան կանչով, այն վճռականությամբ որով եկել է Հայ ժողովրդի ազգային հերոսը Մոնթեն՝ <<Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու>> եկել են խաղաղ ու ապահով երկրերից, եկել են իրենց կյանքը նվիրաբերիելու հայ ժողովրդի արդար պայքարի, Արցախյան գոյամարտի զոհասեղանին: Նրանցից ինը զոհվեցին հանուն այսօրվա ու վաղվա Հայաստանի: Տղաները եկան ապացուցելու, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, հայրենիքի առջև ծառացած վտանգը ջնջում է բոլոր աշխարհագրական սահմաննները, եկան վկայելու, որ մեր փրկությունը մեր միասնության մեջ է և, որ աշխարհասփյուռ հայության հավաքական ուժն է մեր անվտանգության, մեր ստեղծագործ ապագայի երաշխիքը:
Փառք ու խոնարհում այս մահապարտ տղաներին, հայ ժողովուրդը հավերժ խնկարկելու ու խոնարհվելու է նրանց լույս հիշատակի առջև, նրանց օրինակով են դաստիարակվելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայ պատանիներն ու երիտասարդները:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն