Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը, Բագրատյանը եւ Հովհաննիսյանը գրագողությո՞ւն են արել

Հունվար 28,2013 16:15

«Ես ուզում եմ առավել կարևորել այն հանգամանքը, որ իմ թիմի կողմից մշակված և իրականացվող աշխատանքները, այդ թվում նաև քարոզարշավը զերծ է պատահականություններից: Այդ առումով մենք ձգտում ենք այնպես կառավարել գործընթացները, որպեսզի մեր գաղափարներին աջակցելը դառնա նաև յուրաքանչյուրի անձնական ձեռքբերումը, անկախ այն բանից , թե խոսքը շարքային քաղաքացուն է վերաբերում, նախագահի թեկնածուներին, թե իշխանական վերնախավի ներկայացուցիչներին:Մենք վստահ ենք, որ կառուցողական համագործակցությամբ արդյունքի հասնելը շատ ավելի արագ և պատվաբեր է, քան դիմակայությամբ և բռնությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ հայտարարությանը:

«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:  Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը»,- ասված է նախագահի թեկնածուների համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հանրապետությունից բացակայող ընտրողների ցուցակի հրապարակման մասին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը խոսեց դեռ 2008-ի ընտրություններից հետո՝ այդ հիմքով ոչ իրավաչափ հայտարարելով այդ ընտրությունները: Իսկ մոտ երկու շաբաթ առաջ Արման Մելիքյանը դիմեց ԿԸՀ-ին, որպես ընտրությունների իրավաչափությունն ապահովող մարմին՝ պահանջելով այդ ցուցակների հրապարակումը:

Նախագահի թեկնածուների համատեղ հայտարարության մեջ որեւէ կերպ չի արձանագրվում, որ համամիտ են Արման Մելիքյանի սույն առաջարկի հետ: Համատեղ հայտարարության աշխատանքներում եւս Արման Մելիքյանը ներգրավված չի եղել: Մինչդեռ, Մելիքյանը համարում է, որ եթե ԿԸՀ դիմելիս նշյալ երեք թեկնածուներն իրեն միանային, հիմա գուցե այդ հարցի լուծումը լիներ: Այնուհանդերձ.«Փույթ չէ, ուշ են միացել: Ես գտնում եմ, որ իրենք միացել են մեր պահանջներին: Միեւնույն է, սա հարցի լուծման համար ջանքերի համադրում է եւ լրացուցիչ ապացույց է, որ մեր պահանջն իրավաչափ է եւ աջակցվում է ոչ միայն նախագահի այլ թեկնածուների կողմից, այլ՝ նաեւ հանրության: Հանրության աջակցությամբ է, որ այս բաներն ընկալվում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031