Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան սպաների

Հունվար 28,2013 16:01
Artur Bagdasaryan

Ողջունելով հյուրերին` Արթուր բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ ունենք ձեզ նման պատվարժան և վաստակաշատ հայրենակիցներ: Դուք այցելել եք Հայաստան շատ խորհրդանշական օր` Բանակի օրը, և ես ողջունում եմ ձեզ Հայաստանում: Ցանկանում եմ, որ ձեր կապը մեր հայրենիքի հետ էլ ավելի ամրապնդվի, որովհետև, իսկապես,  ձեր փորձառությունը շատ կարևոր կարող է մեզ համար: Դուք գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ բարեփոխումներ են տեղի ունենում. զինված ուժերում, անվտանգության համակարգերը կատարելագործելու ուղղությամբ և ձեր ներդրումն ու  վաստակը կարող է մեզ համար շատ օգտակար լինել»:

Բարձրաստիճան սպաները նշեցին, որ ուշադրությամբ հետևում են հայկական բանակում տեղի ունեցող գործընթացներին, տեսակետներ հնչեցրեցին զինված ուժերում շարունակաբար իրականացվող բարեփոխումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը բանակի մարտունակության բարձրացման գործում:

ԱԱԽ քարտուղարը նշեց, որ ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու շրջանակներում Հայաստանը համագործակցում է ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: Բազմաթիվ ուղղություններով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել և ամրապնդել զինված ուժերի մարտունակությունը.«Այսօր մեր զինված ուժերը ի զորու են Հայաստանի սահմանի ողջ երկայնքով պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից», -ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը տեսակետներ հայտնեցին ոչ միայն զինված ուժերում տարվող աշխատանքների, այլև Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ այլ գործընթացների մասին, որոնք վերաբերում են տնտեսությանը, մշակույթին, արտաքին քաղաքականությանը` մասնավորապես Սփյուռքում հայապահպանության խնդիրներին և այլ բազմաբևեռ հարցերի` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է Սփյուռքի հետ կապերը:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031