Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արամ Հարությունյանի՝ որտեղի՞ց է սնվում Ահարոն Ադիբեկյանը (Տեսանյութ)

Հունվար 28,2013 15:58

Իմ շախմատ խաղալու նպատակը հետեւյալն էր, երբ խաղացողն ասում էր, եթե պարտվեմ՝ իմ ու ընտանիքիս ձայնը կտամ ձեզ, ես նրան դաս էի  տալիս, հաղթելով, կամ՝ ոչ- ոքի անելով, ասում, որ երկիրը կառավարելու իրավունքի վրա մի խաղա: Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է վարսավիրի մոտ մազերը կտրում՝  դաս է տալիս:

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երեք քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հանդիպելու փախադարձ համաձայնության գալու մտադրություն ունի եւ արդեն ուժերից մեկի կողմից որոշակի պայմանավորվածություն կա. «Մենք շուտով կհանդիպենք: Նպատակը հետեւյալն է՝  քանի որ իմ մինիմում ծրագրի հետ կապված շարունակություն եմ տեսնում, ուզում եմ այդ հարցը քննարկել իրենց հետ, որովհետեւ նրանք էլ կարող են հիմնական դերակատարները լինել այդ շարունակության: Խոսքը վերաբերում է պառլամենտի բոյկոտին: Այսինքն՝ իրենք մանդատ ունեն, եւ եթե երեք ամիս շարունակ բոյկոտեն, պառլամենտում աշխատանքներ չեն լինի,  նախագահը կարող է ԱԺ նախագահի եւ վարչապետի առաջարկությամբ ցրել խորհրդարանը: Իսկ դա ֆորմալ բնույթ կկրի, եթե Սերժ Սարգսյանը ուզենա: Իսկ եթե այդ երեք ուժերը փորձեն բոյկոտել, իսկ իմ մինիմում ծրագրի դեպքում արդեն  չորրորդն է գալիս՝ «Ժառանգությունը», ապա այս դեպքում 51 տոկոսն է լինում, իսկ սա իրավիճակ է փոխում: Ես համոզված եմ, որ այս դեպքում հաստատ Սերժ Սարգսյանը կգնա զիջումների, խորհրդարանը կցրի, կլինեն նոր ընտրություններ եւ նրա առաքելությունը կլինի դառնալ գարանտը արդար ընտրությունների»:

Հարցին՝ դուք ձեր բոլոր ասուլիսներում անդրադառնում եք նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին, անընդհատ խոսում նրա վարսավիրանոց գնալուց, բայց չէ՞ որ դուք էլ նախորդ ընտրություններում քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում շախմատ էիք խաղում, Հարությունյանը պատասխանեց. «Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, իսկ իմ շախմատ խաղալու նպատակը հետեւյալն էր, երբ խաղացողն ասում էր, եթե պարտվեմ՝ իմ ու ընտանիքիս ձայնը կտամ ձեզ, ես նրան դաս էի  տալիս, հաղթելով, կամ՝ ոչ- ոքի անելով, ասում, որ երկիրը կառավարելու իրավունքի վրա մի խաղա: Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է վարսավիրի մոտ մազերը կտրում՝  դաս է տալիս: Դասը ո՞րն է, այն, որ ցանկացած վարսավիրի մոտ կարելի է մազերը սարքել…»:

Մեր դիտարկմանն էլ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ասուլիսներից մեկում ասաց, որ եթե դուք ինը  անգամ առաջադրվեք նախագահական ընտրություններում, ապա կհավաքեք այնքան ձայն, որքան  անհրաժեշտ է հաղթելու համար, Հարությունյանը ասաց. «Չէ, ասաց, որ 45 տարի հետո ես կընտրվեմ, ես էլ ասացի, որ եթե 45 տարի էլ անցնի, դիահերձում անեն, կպարզվի, որ Ահարոն Ադիբեկյանը սնվել է նախագահականից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031