Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ուղերձը հայոց ազգային բանակի օրվա առթիվ

Հունվար 28,2013 15:40

Հարգելի հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայոց ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազգային բանակի ստեղծումը հայ ժողովրդի գիտակցության մեջ հասունացրեց այն զգացումը, որ միայն Հայոց Բանակը կարող է լինել մեր ժողովրդի ու հասարակության անվտանգության միակ երաշխիքը:

Հայոց Բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր երկրի ամենաթանկ ձեռքբերումը՝ անկախությունը: Հայոց բանակաշինությանը մասնակցեցին ազատամարտիկներ, երկրապահներ ու կադրային սպաներ, մեր ողջ ժողովուրդը: Հայրենիքի նվիրյալներին միավորեց և թշնամու դեմ պայքարի հանեց հայրենի տան ու ընտանիքի պատիվը պաշտպանելու վեհ գաղափարն ու ազատ ապրելու կամքը:

Իմ հարգանքի ու խոնարհման խոսքն եմ ուղղում բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Հավերժ փառք սուրբ նահատակներին:

Հարգելի զինվորականներ, առանձնահատուկ ջերմությամբ եմ ուզում շնորհավորել ձեզ Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն այսօր ի վիճակի է հակադարձելու ամեն մի ոտնձգություն, պաշտպանելու մեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ աշխատանքը: Ձեր մասնագիտական պատրաստությունն ու մարտական բարձր ոգին մեր ազատության ու անկախության հիմնասյուներից են:

Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, խաղաղություն, անձնական երջանկություն, անկոտրուն կամք, և բարի ծառայություն:

Ամենաջերմ բարեմաղթանքներով`                                                                                                                    Ա. ԳԻԶԻՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031