Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիան՝ «մարտի 1-ի», իշխանություններն են վերածում (Տեսանյութ)

Հունվար 28,2013 15:34

Այսօրվանից 3-օրյա հացադուլի դիմած «Ցեղակրոնի» ղեկավար Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում միայն հեղափոխությամբ է հնարավոր իշխանություն փոխել, եւ եթե դա «մարտի 1-ի» էլ վերածվի, ապա ինքը տուն չի փախչի:

Այսօր առավոտյան «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն էլ միացավ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, եւ ինչպես պարոն Հարությունյանն ասաց` եկել է պաշտպանելու Ղուկասյանի պահանջը, այս ընտրությունները շինծու են:

Թե ինչո՞ւ հենց 3 օր՝ Aravot.am-ի այս հարցին, «Ցեղակրոնի» ղեկավարն ասաց` «Ճիշտն ասած, պարտադիր չէր հենց այդքան օր: Այնպես ստացվեց, որ պարոն Հայրիկյանն էլ 3 օր սալիդարնոստ արեց, մտածեցի` 3 օրով էլ ես սալիդարնոստ անեմ, հուսով եմ ինձանից հետո էլ իմ ընկերը կգա մի 3 օր սալիդարնոստ կանի»:

Պարոն Հարությունյանի կարծիքով ` եթե քաղաքացին, մարդը, տանը նստած, տեղյակ է ակցիայի մասին եւ համարում է դա ճիշտ պահանջ,ուրեմն պետք է գնա եւ Անդրիաս Ղուկասյանի կողքին կանգնի. «Ոչ թե տանը նստեն ու ասեն` դե ճիշտ ա էլի ասում: Ուրիշ բան, եթե համարում է պահանջը սխալ ա ու չի գալիս ստեղ, էդ իրա գործն ա: Բայց եթե նորմալ գիտակցություն ունեցող քաղաքացի ա, պիտի մի քիչ պայքարունակ լինի ,որ հետո չհելնի բողոքի՝ ասի երկիրը վատն ա: Եթե ես հիմա համարել եմ՝ իրա պահանջը ճիշտ է, պայքարի ծրագիրը չգիտեմ իրա, պահանջն է արդարացի, թե հետո ի՞նչ կանի, ինձ չի հետաքրքրում: Ես իմ չափով ուզում եմ խրախուսել, որ բոլորն էլ ֆիքսեն`Հայաստանում ընտրություններ չկան»:

Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը նախորդ տարի հայտարարել էր, որ Հայաստանում միայն հեղափոխությունը կարող է իրավիճակը փոխել եւ այս տարի պիտի իրականացնի այդ հեղափոխությունը:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ արդյոք այս հացադուլն արդեն այդ հեղափոխության մեկնա՞րկն է եւ ինչպիսի հեղափոխություն է կատարելու «Ցեղակրոնի» ղեկավարը, ֆրանսիակա՞ն, թե՞ ավելի մեղմ, պարոն Հարությունյանն ասաց, որ հացադուլը հեղափոխության սկիզբը չէ, իսկ ինչ վերաբերում է, թե ինչպիսի հեղափոխություն կիրականացնի, վստահեցրեց, որ մեթոդների մեջ ոչ մի խտրականություն չի դնի.«Եթե հարկ լինի բռնություն գործադրել, ես էլ իմ կողմնակիցների հետ բռնությանը բռնությամբ կպատասխանեմ` ինքնապաշտպանական սկզբունքով: Եթե մի երկրում չկա օրենք կամ Սահմանադրություն եւ օրենսդրական ոչինչ չի գործում, մնում է զուտ ժողովրդի ինքնապաշտպանության դրսեւորումը»:

Իսկ դա նոր «մարտի 1-ի» չի՞ վերածվի, մեր այս հարցին էլ, Շանթ Հարությունյանը պատասխանեց` «Մարտի 1-ի» երբեք ընդդիմությունը չի վերածում, իշխանություններն են վերածում: Խնդիրն այն է, որ եթե «մարտի 1-ի» վերածվի, ես կփախչե՞մ տուն, ասեմ` ոչ, ես չեմ փախչի: Ինձ չի հետաքրքրում, «մարտի 1», «մայիսի 7», եթե մարդիկ դուրս են գալիս հեղափոխության, պիտի տուն չեթան, անկախ նրանից լիդերին առաջինը կխփեն, թե 7-րդին»:

Հարցին էլ` ժողովուրդը պատրա՞ստ է նորից փողոց դուրս գալուն, պարոն Հարությունյանը մեր այս հարցին չցանկացավ պատասխանել. Նրա կարծիքով` Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել. միայն հեղափոխությամբ. «Հիմա ես իմ չափով ուզում եմ նպաստել դրան, բոլորն էլ տեսնեն, որ ընտրությունները շինծու են ու եթե տանը նստած մնան, ոչինչ չանեն, իր իսկ խոսքերով ասած` չի դզվելու էդ երկիրը. «Ուզում է 50 տարի գնա, բոլորը կեղծիքի մեջ ապրելու են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տարօրինակ կին, եկել ես շեռժիկի տոնը խանգարես, որի ինչ անես: Չես տեսնու՞մ
    ինչ ասլան բալեք եմ շրջապատել, նախագահին ու սրբազանին, որ վրաները
    հանկարծ թոզ չնստի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031