Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք խնդիր ունենք ունենալու կայացած վաշտ, օղակ. Դավիթ Ջամալյան

Հունվար 28,2013 15:28

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը: Այդ օրը դարձավ Հայոց ազգային բանակի ծննդյան օրը: Ամիսներ անց`1992թ.-ի մայիսին, պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը: Այսօր արդեն Հայկական բանակը 21 տարեկան է:

Տոնի կապակցությամբ, այսօր  ՍԻՄ «Ազդակ» ակումբի հյուրն էր ռազմական փորձագետ, հոգեբան Դավիթ Ջամալյանը, ով   ամփոփ կերպով ներկայացրեց Հայոց բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների և ձեռքբերումների մասին: «Բանակը իր առջև դրված ծանրագույն  խնդիրը  իրականացնում է:  Նա ամեն օր  ձեռք է բերում խաղաղություն:  Խաղաղություն ձեռք բերելը իրականում չերևացող աշխատանքի արդյունք է. հերթական խաղաղ օրը նվաճվում է բավականին լուրջ, հաճախ՝ ոչ տեսանելի ջանքերի շնորհիվ»:

Ըստ Ջամալյանի, բանակի զարգացման ընթացքի մեջ առաջնային խնդիրներից մեկը կայացած վաշտ, օղակ ստեղծելն է. «Հարկավոր է ամբողջ զինված ուժերի վաշտի հրամանատարները համալրվեն պրոֆեսիոնալ , գրագետ կադրերով: Այս գործընթացը հիմա ընթացքի մեջ է»:  Նա վստահեցնում է, որ մեկ-երկու տարի հետո մենք կունենանք  կայացած վաշտի հրամանատարական կազմ:  «Սա շատ կարևոր է, քանի որ, երբ մենք խոսում ենք կարգապահության կարևորության մասին, արտակարգ պատահարների կանխարգելման մասին, ապա, եթե մենք ունենանք կայացած վաշտ, ստորաբաժանումները կլինեն առավել հսկելի, հետևաբար  ամեն տեսակ արատավոր դրսևորումների չենք հանդիպի»:

Երկրորդ կարևորագույն խնդիրն, ըստ Ջամալյանի, պայմանագրային սերժանտական կազմի կայացումն է: «Սերժանտական ինստիտուտի կայացումը պայմանավորված է գրավչությամբ:  Նախ պետք է գրավիչ դարձնել զինվորականի մասնագիտությունը, որպեսզի ծառայություն անցած երիտասարդների համար հրապուրիչ լինի և ցանկություն ունենան ձեռք բերելու պրոֆեսիոնալ սերժանտի մասնագիտություն»:

Ջամալյանն անդրադառնալով  մարտական հերթապահություն  իրականացնող  զինծառայողների անվտանգության ապահովման խնդրին, ասաց, որ վերջին տարվա ձեռքբերումներից մեկն այն է, որ ձևավորվեց պետական սահմանի ողջ երկայնքով հակադիվերսիոն պաշտպանության համակարգ: Կիրառվել են շատ պարզունակ հնարքներ, բայց արդյունքում դրանք վերածվել են փոքրիկ ամրոցների.«Արվել է ամեն ինչ, որպեսզի թշնամու դիվերսիոն խումբը աննկատ չկարողանա մոտենալ մեր հենակետերին»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031