Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Եթե Րաֆֆին պիտի դառնա նախագահ, ես կսատարեմ Սերժ Սարգսյանին» (Տեսանյութ)

Հունվար 28,2013 15:24

Այսօր «Ելակետ» ակումբում ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան շատ կոշտ քննադատեց՝ «Մարտի 1-ից» հետո Սերժ Սարգսյանի մոտ բաժակ բարձրացնելու եւ նրան շնորհավորելու համար. «Երբ հարցնում էին՝ ասում էր՝ ես սեւ վերնաշապիկով էի: Ասում է՝ գնացի Սերժ Սարգսյանին շնորհավորեցի, բայց բաժակս չխփեցի: Ուրեմն կադրերը գնացել նայել է, տեսել է որտեղ բաժակը խփելու կադրը չկա՝ այդպես է ասում: Հարցնում են՝ ինչո՞ւ գնացիր, ասում է՝ այո, գնացի, գնացի նաեւ Բաքու: Ո՞ւմ թիկունքին ԱՄՆ դեսպանը կանգներ, որ առանց դաշույնի չգնար Բաքու: Բաքու իսկական գնացել է Աշոտ Բլեյանը: Ես արձանագրել եմ դա՝ որպես ստոր քայլ: Եթե դու Սերժ Սարգսյանի ընկերն ես, բա ի՞նչ պիտի անեիր, պիտի գնայիր»,- ասաց պարոն Եղիազարյանը՝ նշելով, թե ի՞նչ էր ասել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի ականջին՝ ակնհայտ է:

Գուրգեն Եղիազարյանն այսպիսի հայտարարություն արեց. «Եթե Րաֆֆին պիտի դառնա նախագահ, ես կսատարեմ Սերժ Սարգսյանին»:

Նա նաեւ իր խոսքում նշեց, որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է Սերժ Սարգսյանի դեմ: Մեր հարցին՝ Դուք ձեզ չհակասեցի՞ք՝ մեկ ասում եք՝ պայքարելու եմ մինչեւ վերջ, մեկ ասում եք՝ սատարելու եմ՝ նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ պայքարելու եմ այն Սերժ Սարգսյանի դեմ, որ ռազմական հեղաշրջման արդյունքում եկել է իշխանության եւ այն Սերժ Սարգսյանի դեմ եմ պայքարելու, որը կեղծիք թույլ կտա: Եթե, Աստված չանի, հայ ժողովրդի խելքը գլխներից գնա, հարձակվեն տեղամասերի վրա ու 99.9 տոկոսը ձայնը տա Րաֆֆի Հովհաննիսյանին, ես կսատարեմ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի տիպի մարդը ոչ մեկի ձեռքին ձեռնածու չի դառնա: Եթե այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ նախագահ, այս ամբողջ ռեսուրսը լիներ իր ձեռքը՝ բանակը, ոստիկանությունը, դատախազությունը, օլիգարխները, իրա ազգուտակը, այս ամեն ինչը լիներ Րաֆֆիի ձեռքը, եթե Րաֆֆին կանչեր Սերժ Սարգսյանին Ստեփանակերտից, ասեր՝ պիտի գնաս թեկնածությունդ դնես, ձեւեր թափես, Սերժ Սարգսյանը կասեր չէ՝ գնա քո բորշչը կեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031