Ըստ նրա, ՀՀԿ-ում եւ նրա մերձակա շրջապատում որոշիչ դերակատարում ունեցող անհատների եւ խմբավորումների շարունակական հակասահմանադրական գործունեության հետեւանքով լուրջ վնաս է հասցվել նախագահի ինստիտուտին, ինչը բացասական ահագնացող ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա: «Քաղաքական ներկա փուլում գերնպատակ համարելով իշխանափոխությունը՝ միավորվել մեկ միասնական թեկնածուի շուրջ եւ հերոսական կեցվածքով գնալ ընտրության եւ եթե գոյություն ունեն խանգարող հանգամանքներ, ապա առաջարկում եմ՝ համախմբել բոլոր ուժերը համակարգող խորհրդի շրջանակներում ՀՀ Սահմանադրության համապատասխան առավելագույն արդար, ազատ ընտրություններ անցկացնելու համար»,- այսօր «Նոյյան տապան » ակումբում ասաց պարոն Աղազարյանը:
Նրա հաջորդ առաջարկն էլ վերաբերում էր ընտրությունների 2-րդ փուլին. «Ամեն ինչ արեք՝ ընտրությունները 2 փուլանոց գործընթացի վերածելու համար»:
Պարոն Աղազարյանը առաջարկություն արեց նաեւ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին. «Ձեր շրջապատը բարձրաձայնում է, թե նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն այլընտրանք չունի, եւ մյուս թեկնածուները պայքարելու են 2-րդ տեղի համար: Դուք էլ, պարոն Սարգսյան, անընդհատ պնդում եք արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին եւ եթե դա լոկ հայտարարություն չէ, ապա ցուցաբերեք քաղաքական խիզախություն եւ կարգադրեք ձեր շրջապատին ձեռնպահ մնալ ընտրակաշառք տալուց»:
Ընդդիմադիր թեկնածուներին էլ նախկին թեկնածուն խորհուրդ տվեց մոռանալ ադիբեկյանական տոկոսադրույքները եւ թեկուզ «Սերժ Սարգսյանը նախագահ չի կարող դառնալ» մտքի շուրջ համախմբվեն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ