Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախագահ Օլանդը ապրիլի 24-ին Հայաստան կայցելի»

Հունվար 28,2013 14:46

«Օլանդն ընդունել է Հայաստանի նախագահի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը»

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին»:

Այս մասին հաղորդել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն Օլանդը, որը նախատեսում է Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված՝ Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը:

Պարբերականը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրները, նշել է, թե Օլանդը նախատեսում է մինչև 2014 թվականին կայանալիք տեղական ընտրությունները «ցեղասպանությանը նվիրված համոզիչ ուղերձով» հանես գալ ֆրանսիահայ համայնքի առջև:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն անցյալ տարվա հունվարի 23-ին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել էր օրինագիծ, որով նախատեսվում էր մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը սակայն մոտ մեկ ամիս անց հակասահմանադրական էր ճանաչել այս օրինագիծը:

Ըստ «Հուրիեթ»-ի, Ֆրանսիայի նախագահը Սենատի քննարկման չի ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Ֆրանսիայի սահմանադրությունում առկա «տեխնիկական դժվարությունների» պատճառով:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031