Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամայի հետ հարցազրույցի ընթացքում Քլինթընը խուսափել է քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերից

Հունվար 28,2013 14:37

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից շատերը հուսով են, որ Քլինթընը կմասնակցի 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և իր պաշտոնը շուտով ազատող արտգործնախարար Հիլարի Քլինթընի «Սի-Բի-Էս» հեռուստաընկերությանը տրված համատեղ հարցազրույցի ընթացքում արտգործնախարարը խուսափել է պատասխանելուց այն հարցերին, թե արդյոք նա նախատեսում է մասնակցել 2016 նախագահական ընտրարշավին:

65-ամյա Քլինթընը հարցազրույցի ընթացքում նշել է, թե քաղաքական ապագան կանխատեսելը դեռևս շատ վաղ է, և խոստովանել, որ վերջերս իր կողմից տարած ուղեղի ցնցումն ու այդ պատճառով գոյացած արյան տրոմբը «երկարատև որոշ ազդեցություն» են ունեցել, ինչը սակայն, ըստ բժիշկների, ժամանակի ընթացքում կվերանա:

«Նախագահը և ես շատ ենք մտահոգված այն հարցով, թե ինչ տեղի կունենա մեր երկրի հետ ապագայում: Եվ ես չեմ կարծում, որ նա կամ ես կարող ենք որևէ կանխատեսում անել այն մասին, թե ինչ կլինի վաղը կամ գալիք տարի», – ասել է արտգործնախարարը «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության «60 րոպե» հեռուստահաղորդման ընթացքում տված հարցազրույցում:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Օբաման մեծ գովասանքի է արժանացրել Քլինթընի դիվանագիտական ձեռքբերումները և նախատել հարցազրույցի վարող Սթիվ Քրոֆթին, որը հարցրել էր, թե «արդյոք գովասանքի այս խոսքերը պիտանելիության ժամկետ ունեն»:

«Լրագրողներն անուղղելի էն», – ասել է Օբաման՝ հավելելով. «Ես բառացի կերպով չոր օր առաջ եմ երդում տվել, իսկ դուք արդեն խոսում են այն մասին, թե ինչ կլինի չորս տարի անց»:

Արտգործնախարար Քլինթընի կողմից հարցազրույցի ընթացքում իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերին տրվել են ավելի զգույշ պատասխաններ, քան «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությանն անցյալ տարվա դեկտեմբերին իր կողմից նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու վերաբերյալ տված հարցին պատասխանը: Այդ ժամանակ Հիլարի Քլինթընն ասել էր, թե «չի կարծում, որ կրկին որևէ նման բան կձեռնարկի»:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից շատերը հուսով են, որ Քլինթընը կմասնակցի 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների: Դեմոկրատների շրջանում հաճախ է հիշատակվում նաև փոխնախագահ Ջո Բայդենի անունը, սակայն վերջինս ասել է, թե դեռևս չի կողմնորոշվել իր մասնակցության շուրջ:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031