Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի կայքը պատրաստված է ժամանակավորության շատ սուր զգացումով։
Միաժամանակ անձի պաշտամունքի թաքուն դրսեւորում է առկա։
Գլխավոր էջում երկու լուր կա։
Լուրերից մեկի վերնագիրն է «Հայրիկյանի հացադուլն ավարտվեց»։ Մյուսի վերնագիրն է. «Ինչու՞ նա չհոգնեց պայքարելուց այսքան տարի»։
Կարդացեք նաև
Նախ ընդամենը երեք օրով հացադուլ հայտարարելը խոսում է այն մասին, որ մարդն արդեն ավելիին ի վիճակի չէ, երկրորդ լուրի մեջ էլ ակնարկի կա, որ այսքան տարի չի հոգնել, իսկ հիմա հոգնում է։
Այնուամենայնիվ, մինչեւ հիմա դիտարկված կայքերից ամենահագեցածն է, որտեղ երկրի գլխին կուտակված բոլոր պատուհասները ներկայացված են Պարույր Հայրիկյանի բերանով։
«Ընտրություններին ընդառաջ» էջը սեղմելիս նույնությամբ բացում է գլխավոր էջը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ