Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանահայ ընտանիքը քանդել է իր տունը, որ նոր տուն կառուցի, խանգարում են

Հունվար 28,2013 14:14

Իրանի Իսլամական հանրապետութան քաղաքացի Մելիք Հակոբյանն ընտանիքի 4 անդամներով վաճառելով իր սեփական բնակարանը, խանութը, եկել էր Հայաստան՝ մշտական բնակության նպատակով:

2005թ-ին նա առուծախի պայմանագրով գնել է Երեւանի Գուլակյան փողոցի թիվ 7/3 հասցեում գտնվող բնակելի տունը, հողամասը: 2008թ-ին դիմել է քաղաքապետարան՝ նույն տան տեղում 4 հարկանի բնակելի տուն կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Մելիք Հակոբյանն ասում է, որ քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից տրվել է 50/1-Թ-365-683 ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Երեւանի քաղաքապետի կողմից տրվել է թույլտվություն:

Զրուցակիցս տեղեկացնում է, որ թույլտվությունից հետո պայմանագիր է կնքել համապատասխան շինարարարական կազմակերպության հետ, որը քանդել է տունը: Երբ պիտի սկսվեր շինարարությունը, արգելվում է շինարարությունը: Իրանահայ ընտանիքի գործը հայտնվում է ՀՀ վարչական դատարանում, ուր 18 ամիս է ինչ դատական քննություն է իրականացվում, իսկ բազմանդամ ընտանիքը մինչ օրս բնակվում է վարձով:

«Փաստորեն, ես Երեւանի քաղաքապետարանի կողմից օրինական թույլտվությունների առկայության պայմաններում չեմ կարողանում իմ սեփականության իրավունքով պատկանող հողամասում, հին տան տեղում իրականացնել նոր տան շինարարություն:

Նախկին տունը քանդելուց հետո պարզվեց, որ հարեւանությամբ ապրող տան բնակչի քույրը՝ Աիդա Աղաբեկյանը աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում, որը օգտագործելով իր կապերը, զրկել է ինձ եւ իմ ընտանիքին սահմանադրական իրավունքներից»:

Մելիք Հակոբյանն ասում է, որ երեք անգամ դիմել է ՀՀ նախագահին, սակայն նամակները նրան չեն հասնում, քաղաքապետին, սփյուռքի նախարարին:

«Ում կողմից պետք է հատուցվի ստիպողական վարձակալության գումարները, որին դատարանը պատասխան չի տալիս: Ինչո՞ւ նախագահի աշխատակազմի աշխատակցի եւ քաղաքապետարանի միջեւ դատական վարույթի պատճառով իմ ընտանիքը պետք է նյութապես տուժի»,- հարցնում է Մելիք Հակոբյանը, որը պատշաճ գնորդ եւ պատշաճ սեփանականատեր է: Սակայն նա իր սեփականությունը այս պահին նմանեցնում է «Գուլակյան փողոցի անվանը նմանվող Սոլժենիցինի գրվածքին բնորոշ «Գուլագին», որտեղ որեւէ գործողություն հնարավոր չէ իրականացնել»:

6 ամիս է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը նշանակել է դատական փորձաքննություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» կազմակերպությանը:

«Չեմ կարծում, թե որեւէ պաշտոնյա, մանավանդ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը, կարող է դեմ գնալ հայրենադարձության պետական ծրագրի իրականացմանը, միջամտել կամ խոչընդոտել օրինական կառուցապատման աշխատանքները»,- ասում է Մ.Հակոբյանը, որը հարցնում է. «Միթե ՀՀ սփյուռքի նախարարությունը, սփյուռքահայերին հորդորում է հայրենիք վերադառնալ, եթե այստեղ գործնականորեն երաշխավորված չեն մեր տարրական իրավունքները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Մելիքին հանդիպել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,հարգելի Մելիք,իմ իրավունքներն էլ են դեռ ոտնահարում,այնպես որ միայն սփյուռքայերը չեն այդ վիճակում

  2. Սոնիկ Մաղաքյան says:

    Սփյուռքի նախարար Հրանույշ Հակոբյանը և Աիդա Աղաբեկյանը միասին աշխատել ՀԼԿԵՄ կենտկոմում և շատ մտերիմներ են, այնպես որ հույսներդ նրանից կտրեք: Իսկ քանի որ Աիդա Աղաբեկյանը դժբախտաբար մորաքույրս է և նրա որակը սեփական կաշվիս վրա եմ զգացել, ապա անկեղծ ցավակցում եմ պարոն Հակոբյանին և խորհուրդ տալիս առավոտյան Պռոշյան Դեմիրճյան խաչմերուկում հանդիպել նախագահին և անձամբ պատմել անպարտելի աշխատակցի արարքի մասին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031