ԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում, որեւէ թեկնածուի քաղաքականապես չի սատարելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:
Հարցին, թե գնալո՞ւ է ընտրության եւ ո՞ւմ օգտին է քվեարկելու, Շահնազարյանն ասաց, որ գնալու եւ քվեարկելու է «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հարանտ Բագրատյանի օգտին: