Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուին «սատարելն» ու «ձայն տալը» Մարտուն Գրիգորյանի համար տարբեր բանե՞ր են

Հունվար 28,2013 13:19

ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում  հավաստիացրել էր, որ հավատարիմ են մնալու կուսակցության որոշմանը եւ առաջիկա նախագահական ընրություններում որեւէ թեկնածուի օգտին չեն աշխատելու: Սակայն ավելի ուշ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում  Մարտուն Գրիգորյանը ասել էր. «Ես անձամբ որպես ընտրող, հաշվի առնելով Գյումրի քաղաքի հետ կապված երկրի նախագահի խոստումը, ընտրելու եմ Սերժ Սարգսյանին»:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Մարտուն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ի վերջո ո՞րն է նրա դիրքորոշումը, քանի որ նրա երկու հայտարարությունները հակասում են միմյանց: Մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել, օգնականն էլ  տեղեկացրեց, թե տոնական օր է, և պատգամավորը գրասենյակ չի եկել:

Փոխարենը նրա օգնականը մեզ հետ զրույցում նշեց, որ «ձայն տալն»  ու «սատարելը»  այլ բաներ են  ու մանրամասնեց.  «Ես մեծ տարբերություն եմ տեսնում ձայն տալու և սատարելու միջև: Սատարել նշանակում է կազմակերպել, նշանակում է շուրջբոլորին հորդորել, ասել, որ ընտրեն տվյալ թեկնածուին: Սակայն այդպես չէ: Մարտուն Գրիգորյանն ասել է, որ մեկ ձայն ունի և այն տալու է Սերժ Սարգսյանին: Ես այդպես եմ հասկացել, առանձին քննարկումներ էլ չեն եղել»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031