Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Աշոտյան, դուք իրավունք ունե՞ք

Հունվար 28,2013 13:12

«ՀՀ Կրթության նախարարը, լինելով բաց ու հասանելի քաղաքական գործիչ, պետք է ապահովի ուսանողների և նախագահի թեկնածուների հանդիպումը»,- կարծում է «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։

Կրթության ազգային ինստիտուտի փեխտնօրեն Անահիտ Բախշյանը նամակ է հղել Արմեն Աշոտյանին՝ նշելով՝ «ոչ «Կրթության մասին», ոչ էլ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները չեն արգելում քաղաքական այնպիսի վճռորոշ իրադարձության ժամանակ, որպիսին ՀՀ նախագահական ընտրություններն են, թեկնածուների հանդիպումը ուսանողության հետ»:

«Վերոնշյալ օրենքներն արգելում են քաղաքականացնել դասապրոցեսը, արգելում են ուսանողներին քարոզել բուհի կառավարման խորհրդի նախագահի, ռեկտորի կամ որևէ դասախոսի կուսակցությունն ու առավել ևս պարտադրել դառնալ այդ կուսակցությունների անդամ:

Դուք, քաղաքական առումով լինելով ակտիվ ուսանող, բուհի ուսխորհրդի նախագահ, որպես երիտասարդ նախարար Ձեր կենսագրությամբ նաև օրինակ երիտասարդների համար, ինչպե՞ս էիք մասնակցում երկրի քաղաքական այնպիսի կարևոր իրադարձությանը, որպիսին նախագահական ընտրություններն են:
Դուք իրավունք ունե՞ք զրկել ուսանողներին շփվել նախագահի թեկնածուների հետ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031