Այսօր «Զարկերակ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մեկ րոպե լռությամբ հարգելով բոլոր զոհվածների հիշատակը ասաց. «Չեմ ուզի
այսօր խոսել քարոզարշավից, հաստափոր ջիպերից ու օլիգարխներից, կուզեմ անդրադառնանք այն ընտանիքներին, որոնք զոհեր են տվել:
Բանակում մեկ բարեփոխում է պետք, պետք է բարձրացնլ զինվորի, սպայի ոգին հայրենիքում: Զոհ տված ընտանիքն այսօր պետք է ապահով ապրեր եւ այսօր մենք պետք է բարձր պահենք կռված զինվորի պատիվը: Զինվորի որդին պետք է հպարտանա: Այսօր կռված տղաների 99 տոկոսը վատ է ապրում, իսկ մեր բանակի բարեփոխումը համարում եմ հենց այդ՝ բարձրացնել զինվորի ոգին, մենք նույնիսկ նորմալ ֆիլմ չունենք նկարած պատերազմի մասին: Իսկ ֆիլմը պետք է ոգեւորի, որ ամեն մեկը հպարտանա թեկուզ եւ դա նայելով: Հիմա հնարավորություն կա նման ֆիլմեր նկարելու, բայց չեն նկարում, իսկ կանցնեն տարիներ, ում են ցույց տալու…» :
Հարությունյանը խոսելով նախագահի թեկնածուների մասին, ասաց, թե ինքը Սերժ Սարգսյանին ինչպես որ շախմատում է լինում, շախ արդեն տվել է, մնում է նա քայլ անի. «Ես նրանից լավ եմ շախմատ խաղում, եւ հաստատ նրան կհաղթեմ: Նախագահի թեկնածուներից մեկին խոստացել են երկրորդ տեղ, մյուսին՝ ասել են քեզ կտանք ԿԲ նախագահ, երրորդը, որի մասին լավ կարծիքի եմ, ինքն էապես կկորցնի շատ բան, բայց նա դեռ գործարքի չի գնացել, տարբեր է մյուսներից, չորրորդը, որը հինգ տոկոս երբեք չի հաղթահարել, հիմա ուզում է ցույց տալ, որ կարող է:
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ասեմ, որ այս անգամ ի տարբերություն 2011 թվականի, որ մանդատ էին խոստացել՝ այժմ ոչինչ չեն խոստացել, որովհետեւ համոզված են, որ ես կմերժեմ: Իշխանությունները գիտեն ում ինչ առաջարկել, եւ ումից ինչ ուզել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ