Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանին ֆինանսապես չի օգնել (Տեսանյութ)

Հունվար 28,2013 12:41

Թեկնածուների ակտիությունը կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խմբում Սերժ Սարգսյանն է`ամենաակտիվը: Երկրորդ խմբում՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան: Երրորդ խմբում`մնացած թեկնածուներն են: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման վերլուծություն արեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ ամփոփելով քարոզարշավի անցած շրջանը:

Ընդհանուր առմամբ, Շահգելդյանը դրական է գնահատում քարոզարշավի մեկնարկը եւ ընթացքը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`հատկապես ո՞րն է ՕԵԿ-ի ներդրումն այս քարոզարշավում, ՀՀԿ թեկնածուի քաոզարշավի համար ՕԵԿ-ը ֆինանսական ներդրումներ արե՞լ է, Շահգելդյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին ֆինանսապես չեն աջակցել: Իսկ կուսակցության նախագահն ու անդամներն անընդհատ շրջաններում հանդիպումներ են ունենում: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը սատարում է ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Բանախոսը չցանկացավ անդրադառնալ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի՝ ընտրություններին չմասնակցությանը: Ասաց, որ դա տվյալ կուսակցությունների որոշելիք խնդիրն է: Նրա կարծիքով, այդ կուսակցությունների ընտրազանգվածը կբաժանվի թեկնածուների միջեւ: Նրանց մի մասն էլ կսատարի Սերժ Սարգսյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031