Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ ասաց, թե Կոնգրեսը չի պաշտպանում Բագրատյանին

Հունվար 28,2013 12:16

Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ում ուզում է անիծել, ասում է՝ «երկրիդ ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»: Այսօր «Հայելի» ակումբում այդ մասին ասաց Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած նախընտրական ծրագրից գոհ չէ. «Որակը սարսափելի է: Չկա որեւէ կոնկրետ բան, որ եթե Սերժ Սարգսյանը ընտրվեց, ինչի՞ համար եք դուք գնալու, 5 տարի հետո նրան հարցնելու: Չկա այնպիսի բան, որն ինքը խոստանում է անել: Դուք հնարավորություն չունեք հարցնելու ասենք մի 3 տարի հետո՝ դու էս բանն արե՞լ եք, թե՞ չես արել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի նա սոցհարցումների մասին, որոնց արդյունքներով ինքը երրորդ տեղում է: Հրանտ Բագրատյանն ասաց, որ մի քանի հարցումով ինքն է հաղթում: Ինչ վերաբերում է «Գելափի» եւ «Սոցիոմետրի» հարցումներին, նա ասաց. «Ես հիացած եմ նման կարգի սոցոլոգներով, որոնք կարողանում են վաճառել դեզինֆորմացիա: Իբր թե լուծել են առաջին տեղի հարցը, հիմա ուզում են լուծել երկրորդ տեղի հարցը: Հուսով եմ, այդպիսի սոցիոլոգները այլեւս էկրաններին չեն հայտնվի»:

Հարցին, թե ում ձայն կտա ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածը՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ում ձայն կտան, բայց կարող եմ ասել, որ երկու քաղաքական ուժերն էլ ներքեւի մակարդակում ակտիվորեն, եթե չասեմ ամբողջությամբ ընդգրկված են քաղաքական գործընթացների մեջ: Այսինքն՝ չմասնակցելը չի հաստատվում փաստերով»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ միայն Սոս Գիմիշյանը չէ, որ սատարում է իրեն. «Ռուբեն Թորոսյանն էլ, «Ազատ դեմոկրատներն» էլ առանձին լիդերների մակարդակով պաշտպանում են եւ հիմա շատ ակտիվորեն մեզ հետ աշխատում են: Գուցե կուսակցության վարչությունով մեկը դեմ է եղել: Մենք ասել ենք, որ եթե մեկը դեմ կլինի, մենք չենք ուզում, չենք գնում այն գնին, որպեսզի կուսակցության պառակտում մտցնենք, հասկանում եք: Այնպես որ, սատարել ասելով նայած ինչ եք հասկանում: Պետրոս Մակեյանի կուսակցությունում էլ կան մեկ-երկու հոգի: Ես կոչ եմ արել իրեն նորից այդ հարցը չբարձրացնել: Ի՞նչ կարիք կա: ՀԱԿ-ի ավելի քան կեսն են կանգնած՝ ներքեւները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031