«Tata Steel» շախմատային փառատոնում վարպետների «B» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 14 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամը, որ գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում ընթանում էր առաջին հորիզոնականում, պայքարի վերջնահատվածում մի փոքր թուլացրեց տեմպը եւ եզրափակիչ՝ 13-րդ տուրում, կես միավոր տալով Ալեքսանդր Իպատովին, Յան Սմիթի հետ միասին վաստակեց 8,5 միավոր: Սերգեյը միայն լրացուցիչ գործակիցներով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում բավարարվեց չորրորդ ցուցանիշով: Հատկանշական է, որ Մովսիսյանը միայն կես քայլ ետ մնաց երկու առաջատարներից՝ Արկադի Նայդիչից եւ Ռիչարդ Ռապպորտից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ