Նորվեգացի գրոսմայստերը շախմատային փառատոնի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղը:
Վեյկ-ան Զեեում ընթացող շախմատային գերմրցաշարի 12-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ 9,5 միավորով մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Երկրորդ տեղում ընթացող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց Նիդերլանդների նարկայացուցիչ, երիտասարդ գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Առաջատարների եռյակը եզրափակող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Էրվին Լ՝Ամիին:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակը պարզ կդառնա ավելի ուշ, երբ բոլոր պարտիաներն ավարտվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ