«Եկել ենք Հայաստանը օլիգարխներից ազատագրենք, դրա համար ենք հավաքվել»,- Արաբկիր համայնքի բնակիչներն այս խոսքերով դիմավորեցին «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին
Գրող Վահագն Դավթյանի հուշարձանի մոտ իրեն սպասող համակիրներին պարոն Հովհաննիսյանը նախ հորդորեց Դավթյան կարդալ, հետո ասաց, որ Փոստանջյանները սերում են Արաբկիրից. «Բայց ես մի փոքր պայքար ունեմ Զարուհու հետ, որովհետեւ Դավթյանը սերում է իմ գյուղից, Գառնո Դաշտի Ձիթող գյուղից: Հենց Դավթյանի մեջ կար Արաբկիրը, Ձիթողը, հինն ու նորը, սերը հայրենիքի նկատմամբ»:
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ծրագրային ելույթ ունենալու համար չի եկել, այլ հավաքվածներից լիցքեր ստանալու. «Մեր առջեւ կա 4-րդ հանրապետութան, նոր Սահմանադրության, լիարժեք քաղաքացու Հայատանը: Կա 5-րդ եղանակը, որը բերելու է նոր սերունդ, նոր հայրենիք, որը հիմնված չէ կոռուպցիայի, ողորմության, վախի ու սպառնալիքի վրա»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ