Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բոյկոտը, մարգարեանալը, թե մեր ժամը հետո կգա, ճիշտ մոտեցում չէ»

Հունվար 27,2013 20:27

Raffi«Բոյկոտը,  տանը նստելը, մարգարեանալը, թե մեր ժամը հետո կգա, ճիշտ մոտեցում չէ: Չկա փետրվարի 19-ից սպասվող պայքարը, եթե հիմիկվանից մինչեւ փետրվարի 18-ը հայ ժողովուրդն իր խոսքն ու գործը մեկ չանի»,- այսօր Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքեով՝  իրեն 5 տարի է պետք պետությանը ծառայելու համար. «Եվ  ես, որպես ձեզ հաշվետու գործիչ, 5 տարի անց ասելու եմ՝ ոչ թե շարունակելու եմ ընտրությունը իշխելու, հարստանալու համար, այլ ժողովրդին վերադարձնելու այն, ինչ իրենն է՝ կենսաթոշակ, աշխատատեղ, աշխատավարձ:  Մեր տեսակն այն է, որ վայր է դնում Րաֆֆի անունը, կուսակցական դրոշը եւ ասում է, որ սա մի պետություն է, մի դրոշ, մի զինանշան: Սրա համար է, որ մտել ենք պայքարի մեջ: Ամենահեշտ ճանապարհը տանը նստելն է ու ասելը, որ մենք մեր գործն արել ենք, բայց դա բավական չէ»:

Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ոչինչ կանխորոշված չէ. «Բացի Աստծո կամքից: Հնարավոր է ամեն ինչ,  եթե ժողովուրդը ցանկանա, ոչ թե ասի՝ կքվեարկեմ, բայց ինչպե՞ս պաշտպանեմ քվեն: Միասին պետք է մեր պարտքը կատարենք, տնից դուրս գանք, անգամ,եթե  կեղծիք  իջեցնեն, մեր գերակշիռ մասնակցությամբ հաղթենք այդ կեղծիքին: Ես գնում եմ դեպի այն Հայաստանը, ոտեղ հայ մարդը եւ հայ քաղաքացին է թագավորում երկրում եւ ուրիշ ոչ մեկը: Եկե՛ք ինձ հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031