Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսելուց առաջ այցելեց Կենտրոնի եւ Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ մասնակցելու պատարագներին:
Այնուհետեւ նա քարոզարշավը սկսեց Արաբկիրի այգուց ընտրողների հետ հանդիպումից, ուր, ի հեճուկս, անձրեւային եղանակի հավաքվել էր հոծ բազմություն: Դիմավորելով Րաֆֆի Հովհաննիսյանին, հավաքվածները վանկարկում էին. «Րաֆֆի՛», «Հայաստա՛ն»: Դիմելով հավաքվածներին, նա նախ կոշտ քննադատության ենթարկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ասաց. «Արաբկիրում «Ժառանգությունը» մշտապես հաղթել է՝ հավաքելով ամենաշատ ձայները: Այսօր արաբկիրցիների, ամբողջ ժողովրդի հետ միասին մենք պետք է անենք շատ ավելին, քան արել ենք, պետք է արմատապես փոխենք մեր երկիրը, այս անընդունելի եւ կործանարար իրավիճակը: Եւ դա հնարավոր է, եթե քաղաքացիները թոթափեն ճակատագրապաշտությունն ու հուսալքությունը եւ գնան ընտրատեղամաս՝ կատարելով իրենց վճռական ընտրությունը»:
Ապա նա քայլեց Կոմիտասի պողոտայով, մտավ շուկաներ, խանութներ, շփվեց քաղաքացիների հետ, լսեց նրանց առաջարկներն ու բարեմաղթանքները: Նրան ուղեկցում էին երիտասարդ կամավորականներ, ովքեր տարածում էին նախագահի թեկնածուի քարոզչանյութերը:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ