Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբն ուզում է իրենով անել Դեւիդ Բեքհեմի բոլոր որդիներին:
Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Դեւիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, դիտումները «Չելսիում» հաջողությամբ է անցել: Սակայն լոնդոնցիները, ինչպես երեւում է, չեն պատրաստվում բավարարվել միայն նրանով: Հիմա էլ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ակումբն ուզում է «իրենով անել» Բեքհեմի մյուս երկու որդիներին, որոնք ֆուտբոլիստի գեները ժառանգել են հանրահռչակ հորից եւ փորձաշրջան են անցնում «կապույտների» ֆուտբոլային ակադեմիայում: 10-ամյա Ռոմեոն արդեն մարզումային մրցախաղ է անցկացրել «Չելսիի» U-11 կազմում, իսկ 7-ամյա Կրուզը պատրաստվում է 90 րոպե խաղալ U-9 թիմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ