Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախը պաշտպանական նշանակություն ունի». Ինչի՞ց են վախենում մարդիկ

Հունվար 27,2013 18:37

Վախը հուզական վիճակ է, որը երբմեն շփոթում են ֆոբիաների հետ. «Կարելի է ասել ֆոբիան հավերժ մնացող, պարբերաբար կրկնվող վախն է, իսկ ահա հենց վախը հուզական վիճակ է, տագնապ, որն ունի բազմաթիվ դասակարգումներ,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը և հավելում,- այն կարող է լինել իրավիճակային, անձնային: Վախը նաև լինում է իրական ու երևակայական»: «Ծնողներս բողոքում են, որ այդքան շատ եմ մտածում, ինձ ասում են՝ դու ո՞ր մոլորակից ես: Շատ վախկոտ եմ. վախենում եմ, որ ինչ-որ մեկը կարող է մտքերս կարդալ կամ որ ուրիշ հոգի կարող է մտնել մարմնիս մեջ»,-ասում է 19-ամյա Նարինեն: Իսկ 20-ամյա Նոնան անկեղծանում է. «Ես վախենում եմ ինքնասպանություն գործելուց»: Հավելում է. «Երբեմն ուզում եմ սպանել ինձ ու վերանալ աշխարհից, սակայն մի կողմից վախենում եմ երկնային պատիժ ստանալուց, մյուս կողմից՝ ինձ տանջամահ անելուց»: Շատերը պնդում են՝ իրենք վախենոմ են միմիայն մարդկանցից:
Կան այնպիսիները, ովքեր վախենում են կյանքի կտրուկ փոփոխություններից: Օրինակ՝ 25-ամյա Էլիզան խոստովանում է. «Ես վախեցել եմ դպրոցն ավարտելուց, համալսարան ընդունվելուց, աշխատանքի անցնելուց, հիմա էլ վախենում եմ ամուսնանալուց»,-ասում է նա: Ինչպես պնդում են մի շարք դեռահաս աղջիկներ, նրանք վախենում են ծնողների կողմից իրենց գաղտնիքները բացահայտելուց, Իսկ որոշ տղաներ ՝ սխալ հասկացվելուց, սիրահարներն էլ՝ իրենց սիրելի էակին կորցնելուց: 20-ամյա Ռուբենը վախենում է իր բանաստեղծությունները այլոց ներկայացնելուց՝ մտահոգվելով, որ կշտամբանքի կարժանանա, իսկ 45-ամյա Արշակն էլ ասում է. «Վախենում եմ, որ գրպաններս կդատարկվեն (կատակում է)»: Կան նաև մարդիկ, ովքեր հավաստիացնում են՝ ոչնչից չեն վախենում:
Վախը արտահայտվում է խուճապով, երկյուղով կամ սարսափով: «Այն պաշտպանական նշանակություն ունի: Վախի հակվածությունը կախված է տարբեր հանագամանքներից՝ ադ թվում՝ սեռից, տարիքից, անձնային առանձնահատկությունների»,-ասում է Անի Հովհաննիսյանը: Նա նաև նշում է. «Օրինակ՝ 5-7 տարեկան երեխաներին բնորոշ է մահվան վախը: 11-16 տարեկան մարդիկ վախենում են ինչպես մահվանից, այնպես էլ հիվանդանալուց, բնական աղետներից: Դա պայմանավորված է սեռական հասունացման հետ: Դեռահասները վախենում են նույնիսկ ֆիզիկական փոփոխություններից»,-ասում է հոգեբանը և հավելում՝ այս շրջանում աղջիկներն ավեի են հակված վախենալու, քան տղաները: Իմիջիայլոց, տարեցները ևս շատ են վախենում մահվանից:
Ինչպես ասում է Բուալլոն, երբեմն վախն աղետի հանդեպ ավելի մեծ աղետի է հանգեցնում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031