Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Sovsport.ru»-ին պատմել է գլխավոր պատճառի մասին:
Նրա խոսքերով, «Սպարտակում» կան մի շարք ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են հեռվից ճշգրիտ փոխանցում կատարել: «Նայեք Կիմ Չելստրեմին: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է՝ աներեւակայելի տեխնիկայով: Նա միշտ կարողանում է փոխանցում կատարել: Մոսկվա տեղափոխվելուս գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Կիմը խաղում է այստեղ: Չնայած, չեմ խոսում միայն մեկ խաղացողի մասին: Այստեղ են նաեւ Խուրադոն, Արին, Անանիձեն: Ժանոն շատ տաղանդավոր է: Իսկ ընդհանուր առմամբ, կարող եմ «Սպարտակում» 5-6 մարդու թվարկել, որոնք կարողանում են հեռու տարածությունից ճշգրիտ փոխանցում կատարել հարձակվողին», – ասել է Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ