ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, այսօր` հունվարի 27-ին, Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կայացել են առաջին նիստերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ժամանակացույցի համաձայն` հունվարի 28-ից կմեկնարկեն ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների` ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով