Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ փայփայած» ֆեյքին շատ բարդ է բացահայտել. Ֆեյքերի մասին

Հունվար 27,2013 16:10

Հաճախ Ֆեյսբուք սոցիալական ցանցում կարելի է հանդիպել օգտատերերի, ովքեր դժգոհում են այսպես կոչված ֆեյքերից: Ֆեյքը համացանցում տարածված տերմին է, որն օգտագործվում է մի քանի իմաստներով, սակայն ամենատարածվածը ինչ- որ էջի կամ օգտատիրոջ կեղծ պրոֆիլն է: Անգլերենից թարգմանաբար «Fake» նշանակում է` «կեղծ»:

Ֆեյսբուքում գրանցված հայ օգտատերերից քանի՞ տոկոսն է ֆեյք, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտրոսյանը դժվարանում է ասել, քանի որ հստակ ուսումնասիրություն չկա, սակայն նշեց, որ սոցիալական ցանցում գրացվածների մոտ 6 տոկոսը կեղծ են. «Կարծում եմ` մենք առանձնապես չենք տարբերվում: 400 հազար ակտիվ յուզերներից մաքսիմում 20-30 հազարը ակտիվ ֆեյք կլնի, ոչ ավել»:
Մասնագետի խոսքով, նման պրոֆիլները օգտագործվում են աղջիկ խոսեցնելու,  քաղաքական քարոզչություն իրականացնելու եւ մարքեթինքի, գովազդի, լայքերի լցոնման համար. «Աղջիկ խոսեցնելու համար օգտագործվող ֆեյքերը ամենաքիչ քանակն ունեն: Քաղաքականները` սեզոնային են, ընտրություններից հետո կքնեն: Իսկ վերջին թվարկվածները` ստաբիլ աճում են, քանի որ մեջը գումար կա»:
Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ ֆեյք օգտատերերին Ֆեյսբուքը ժամանակ առ ժամանակ ջնջում է, սակայն նա տեղեկացրեց նաեւ, որ հնարավոր է բողոքել դրանց դեմ: Մասնագետը նկատել է, որ «լավ փայփայած» ֆեյքին շատ բարդ է բացահայտել, իսկ զանգվածային բացած ֆեյքերը հեշտ են պարզվում, քանի որ իրենք ակտիվ on-line կյանք չունեն. «Աղքատ պրոֆիլ է լինում»:
Ֆեյքերից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը խորդհուրդ է տալիս ընկերանալ միայն ծանոթների հետ։
«Մնացած դեպքերում ինչ ասես կարող է լինել»,- ասում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը։

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031