Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն իր անվճար եթերը «թեղուտցիներին» չի տալու

Հունվար 27,2013 14:07

ՀՀԿ-ականը գտնում է, որ նրանք ընդամենը PR են անում

 «Իրենք այդքան էլ ազնիվ չեն: Թող գնահատականս կտրուկ չթվա, բայց ես կարծում եմ, որ վերջին շրջանում հասարակության ձայնն է, որ լսելի է իշխանությանը: Բազմաթիվ խնդիրներ կան, հիշեք Թռչկանը, Մաշտոցի այգին: Կարող էին խոսել եւ ոչ մի արդյունք չտար: Կարող են եթեր վերցնել, խոսել տարբեր բաների մասին, բայց որեւէ արդյունք չտա դա: Այստեղ կարեւորը խոսելը չէ: Կարեւորը PR էլեմենտը չի, այս նախընտրական պրոցեսում իրենց մասին հիշեցնելը չի»,- ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ առաջնորդը չի՞ պատրաստվում հետեւել «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության»  կոչին եւ Հանրային հեռուստատեսության իր անվճար եթերաժամը տրամադրել քաղաքացիական հասարակությանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը նման կոչով դիմել էր նախագահի բոլոր թեկնածուներին՝ ասելով, որ ՀՀ քաղացիները չունեն հնարավորություն Հանրային հեռուստատեսությամբ խոսելու Հայաստանի հրատապ եւ մտահոգիչ խնդիրների մասին:

Հովհաննես Սահակյանը գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ինչքան էլ խոսեն եթերում, եթե իշխանությունները ցանկություն չունենան ընդառաջելու, խոսելն անիմաստ է. «Պետք է ազնիվ լինենք ու ասենք, որ եթե գնահատենք մեր այս 20- 22-ամյա անկախության տարիները, մենք պետք է արդարացիորեն ասենք, որ մեր իշխանության ժամանակ է, որ քաղաքացիական հասարակությունը ավելի ե՛ւ ազատ է, եւ նրա ձայնը լսելի է: Չկա որեւիցե ազատության սահմանափակում: Եւ այդ առումով կոչ անել ու ասել, գիտեք, ձեր եթերը տվեք մեզ, որովհետեւ մեր ձայնը լսելի չէ,  կարծւմ եմ, ընդամենը PR է՝ հիշեցնելու այդ շարժման մասին: Կարծում եմ՝ քաղաքացիական հասարակության այն անդամները, այն ակտիվիստները, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով, ասեմ, որ մեր իշխանությունը, զգալով այդ ակտիվ խոսքի, քննադատության արդյունքը, գնացել է ընդառաջ: Նման օրինակները բազմաթիվ են: Դրանք եղել են այն ժամանկ, երբ նախընտրական պրոցեսներ չեն եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ մարտի 1-ի սպանդը իրականացնելիս ինչու՞ չէիք հաշվի առնում ժողովրդի
    կարծիքը: Հավատացեք, հախագահական ընտրությունների ձեր շռնդալից հաղթա-
    նակից հետո, մինչև ամառ հետևելու է ձեր շռնդալից վախճանը: Կարծում եմ գուշակ
    պետք չի լինել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031