NBA-ի առաջնության «Մայամի»-«Դետրոյտ» հանդիպման երրորդ ընդմիջման ժամանակ երկրպագուների միջեւ անցկացված մրցույթի ժամանակ Իլինոիս քաղաքի բնակիչ Մայքլ Դրայշը խաղադաշտի կենտրոնից կատարած դիպուկ նետումով արժանացել է $75 հազար դրամական մրցանակի:
Մայքլը նետման իրավունք ստացել է «կույր վիճակահանությամբ»: 50-ամյա կոմպյուտերային մասնագետի գեղեցիկ նետումն անքան է տպավորել «Մայամիի» հարձակվող, համաշխարհային բասկետբոլի գերաստղ Լեբրոն Ջայմսին, որ նա երկրպագուին շնորհավորելու նպատակով վազել է խաղահրապարակ, գրկել նրան ու երկուսով միասին տապալվել են հատակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ