Երևանի բնակիչ Տ. Պետրոսյանը նախնական համաձայնության գալով Հ. Պետրոսյանի, Գ. Եղիազարյանի և Ղ. Բաբայանի հետ 2012թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 01-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա» առևտրի զվարճանքների նորակառույց կենտրոնի պահեստային մաս և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի լուսարձակներ` «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին պատճառելով խոշոր չափերի հասնող, ընդհանուրը 2.637.500 ՀՀ դրամի նյութական վնաս:
Տ. Պետրոսյանը, Գ. Եղիազարյանը և Ղ. Բաբայանը ստորագրությամբ բաց են թողնվել, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերի հատկանիշներով:
Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:
Գործը դատարան է ստացվել 2013թ. հունվարի 9-ին: Դատական քննությունը նշանակված է փետրվարի 1-ին: