Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գոշն ապահո՞վ է դարձել

Հունվար 27,2013 13:08

Հունվարի 26-ին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Գոշ այցելության ժամանակ գյուղի փողոցներում տեղադրված էին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշակներ: Նման դրոշակ էր տեղադրված  նաեւ գյուղի մուտքի ցուցանակի վրա:

Գոշի   «Վերին թաղում» սողանքային գոտում է գտնվում  68 առանձնատուն: 2012թ. պետական բյուջեից սողանքի առավել վտանգավոր գոտում  գտնվող 7 տների  տերերին 12-17 հազար դոլարին  համարժեք դրամի աջակցություն է ցուցաբերվել: Այդ գումարներով սողանքից վնասված տների տերերը գյուղում տներ են գնել:

Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանից տեղեկացանք, որ սողանքային գոտում գտնվող եւս 5 տների տերերին այս տարի  պետական բյուջեից դրամական աջակցություն է տրվելու:

soxankayin tun

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031