Երեկ` հունվարի 26-ին, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Դատավոր Մնացակամ Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և դատախազի նախկին տեղակալը ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկ:
Հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել էր Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը:
Է. Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության` սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործը քննելու ժամանակ մի շարք ապացույցներ է կեղծել, որին մասնակից են եղել նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արմեն Ենգոյանը եւ Ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը:
Կարդացեք նաև
2012թ-ի դեկտեմբերին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ա. Ենգոյանն ու Գ. Դանիելյանը կալանավորվել էին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաեւ, որ նշված պաշտոնյաները ապացույցները կեղծելու եղանակով կալանավորել էին Արմավիրի մարզի բնակիչ ոմն Սահակի, ով իբրեւ մասնակցություն է ունեցել Գրիգոր Պապյանի սպանության մեջ: