ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր պաշտոնական՝ «Հայրիկյան նախագահ» էջում տեղադրել է հետեւյալ հաղորդագրությունը.
«Ազդարարւում է, որ երեկուա դրութեամբ ես ունեմ մոտ 5 տոկոս։ Իրականում որոշ շրջաններում իմ վարկանիշն այսօր մի փոքր ցածր եւ որոշ բնակավայրերում զգալի բարձր է։ Բայց մեկ այլ իրողութիւն արձանագրենք։
Ընդամենը տաս օր առաջ իմ մասին ասում էին որ ես մի տոկոս էլ չունեմ եւ ընդհանրապէս չկամ թեկնածուների թւում։ Կարծում եմ, այդպէս էր, որովհետեւ ես չէի մասնակցել խորհրդարանական չընտրութեանը եւ մարդիկ վստահ չէին, որ առաջադրուելու եմ։ Միւս կողմից էլ բուռն քարոզչութիւն էր գնում, որ ես Սերժի համար եմ աշխատելու եւ եթէ դնեմ էլ, ապա հանելու եմ, եւ նման բաներ։
Այդ իրավիճակում ես ինձ հաւատացող մարդկանց աջակցութեամբ եւ խօսքի ուժով իմ կայուն տեղը գրաւեցի հիմնական թեկնածուների թւում։ Բայց սա միայն սկիզբն է։ Եթէ յաջորդ տաս օրուա ընթացքում զարգացումների այս ընթացքը պահպանուի, ապա մենք փետրուարի 8-ին կխօսենք հիմնական թեկնածուի մասին։ Դրա համար ընդամենը պէտք է, որ արդէն ճիշտ կողմնորոշուած ամեն ոք օրեկան մէկ հոգու հետ խօսի իր ընտրութեան մասին եւ ներկայացնի (եթէ ի հնարաւորութիւն ունի բացատրի դիտելու կարեւորութիւնը) «Նորօրեան պատմութեան մոռացուող էջերից» վաւերագրական շարժանկարը։
Բոլորի համար անակընկալ է պատրաաստուած՝ հաճելի, ժողովրդի հիմնական մասի համար եւ տհաճ՝ աթոռապաշտների ու նրանց մանկլաւիկների համար։
Շուտով կիրազեկեմ»: