Լրահոս
Օրվա լրահոսը

Ատրճանակով «7 կադր» սրճարանում կրակոցներ արձակած երիտասարդը տեղափոխվեց բանտ

Հունվար 27,2013 12:22

Երեկ` հունվարի 26-ին, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել «7 կադր» բացoթյա սրճարանում կրակոցներ արձակած Գարիկ Մկրտչյանը: Նշված դատարան էր դիմել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրաչ Սարգսյանը` Գ. Մկրտչյանին կալանավորելու միջնորդությամբ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը, դռնփակ դատական նիստից հետո բավարարեց քննիչի միջնորդությունը և Գ.Մկրտչյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրողը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) եւ 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր հունվարի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի վրա գտնվող «7 կադր» բացoթյա սրճարանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Այդ օրը Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված սրճարանում կրակոցներ են հնչում:

Շտապ սրճարան էին ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներով` կենտրոնական բաժնի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր սրճարանից Ոստիկանություն էին բերման ենթարկել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 36-ամյա Վաղինակ Ղազարյանին, 36-ամյա Մուշեղ Առաքելյանին, 26-ամյա Արմեն Հայրապետյանին, եւ Երեւան քաղաքի Աբովյան փոցողի բնակիչներ 38-ամյա Արմեն Ղազարյանին եւ 40-ամյա Արման Հովսեփյանին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Երիցյանին, Ռոստոմի փողոցի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթեւոսյանին, Սասունցի Դավիթ փողոցի բնակիչ 28-ամյա Միխայիլ Մարտիրոսյանին, Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա Արթուր Աբգարյանին, Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 37-ամյա Վահրամ Հակոբյանին, 36-ամյա Գարիկ Մկրտչյանին:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանությունում Գ. Մկրտչյանի մոտ հայտնաբերվել էր Մակարով տեսակի ատրճանակ` պարունակող լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որից մեկը` փամփշտակալի մեջ: Իսկ Արթուր Աբգարյանի մոտից առգրավվել էր գազային ատրճանակ` 4 փամփուշտով: Խուզարկությամբ սրճարանում հայտնաբերվել էր 1 հատ կրակված պարկուճ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ օրը Գ. Մկրտչյանը 2 ընկերների հետ իր ծնունդն է նշելուց եղել 7 կադր բացօթյա սրճարանում: Պատվիրել է խմորեղեն, խմիչք, եւ արդեն գինովցած` Մակարով տեսակի ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել, որից հետո մոտեցել է հարեւան սեղանին նստած իր ընկերներին, եւ մեկ անգամ էլ այնտեղ է կրակել: Սրճարանում ֆոտոլրագրողին պատմել են, որ երկրորդ կրակոցից հետո Գ. Մկրտչյանը բարձրաձայն գոռում էր թե «այսօր իմ ծնունդն է, տժժալու ենք բոլորս եւ սրճարանում գյումրվա տրնգի ենք պարելու»: Բայց լավ էր` կենտրոնի ոստիկաններն ու ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխեցին Մկրտչյանի «հրազենային պարը»:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Գ. Մկրտչյանը ավագ քննիչ Հրաչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է տեղափոխվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Նա քննչական բաժնում հայտարարել էր, որ Մակարով տեսակի ատրճանակը գտել է Ծիծեռնակաբերդի հարակից անտառում:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձիք ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ նրանց թվում եղած Վ. Ղազարյանը աշխատում է «Ավա եւ Ա» ՍՊԸ-ի տնօրեն (Բոլդիբիլդինգ մարզասրահ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031