Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ ներդրողը չի կարողանում 45 աշխատողներ գտնել Հայաստանում, հետ է հրավիրում արտագաղթածներին

Հունվար 27,2013 10:56

Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդիաշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում ևաշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ էերիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը:

Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակից եղա մի քննարկման, որտեղ ֆրանսիահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում որ չիկարողանում Հայաստանում գտնել 45 որակյալ մասնագետ, որ բավարարեն իրեն բիզնեսիպահանջները:

Նրան ընկերությունը հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոն է հիմնելԵրևանում (Call Center) և գրում էր թե ինչքան “բարդ է աշխատողներ հավաքագրել” գործիհամար:

Ես այս պահին չգիտեմ թե որքան աշխատավարձ է առաջարկում ընկերությունը, բայցՕլիվիեի մատուցած մտահոգության պատճառներն ավելի խորն են քան աշխատավարձիչափը: Մարդը պարզապես չի կարողանում  որակյալ մասնագետներ գտնել, որպեսզիբավարարի բիզնեսի պահանջը:

Ծնողնե՛ր, Ձեր կամ Ձեր երեխայի մասնագիտությունը և կարողություններըբավարարում են 21-րդ դարի պահանջներին: Եթե ՈՉ ապա Դուք ինչ եք անում դափոխելու համար:

Ես հարցրեցի Օլիվիեին թե ինչն է բարդության պատճառը: Ահա թե ինչ գրեց նա ինձ (և թույլտվեց կիսելու այս հոդվածի մեջ):

1. Բարձրակարգ մասնագետների հավաքագրման կազմակերպության կամ ստրուկտուրայիբացակայություն:

2. Օտար լեզվի իմացության ցածր որակ, թե ուսանողների, թե ուսուցիչների:

3. Բոլորն ուզում են միանգամից ղեկավար աշխատել, առանց մասնագիտանալուաշխատանքի պահանջների մեջ:

4. Աշխատավարձի խենթանալի սպասելիքներ, որ անհամեմատելի են են Հայաստանի միջինաշխատավարձի հետ: Երբեմն մեր դիմորդները գեադասում են մնալ իրենց նախկին ցածրվճարվող աշխատանքին (երբեմն նրանք 70 տոկոս ավելի քիչ են վճարվում) քան ընսունել մերառաջարկը:

5. Դիմորդներից շատ քչերն են իսկապես “մտայնորեն պատրաստ” աշխատելու:Աշխատանքի նկատմամբ նրանց մտածողությունը Հայկական է, այլ ոչ թե համաձայնժամանակակից Ամերիկյան/Եվրոպական մենեջմենթի ոճի:

6. Մեզ դիմողներից շատերը բավական լուրջ չեն: Նրանք մոտիվացված ու կենտրոնացածչեն:

“Հետևաբար 1 լավ աշխատող գործի ընդունելու համար դու պետք է 150 կանչես, որիցընդհամենը 40-ը ժամանակին կներկայանա, դրանցից ընդհամենը 5-ը պատրաստ կլինիհարցազրույցին, իսկ այդ հինգից միայն մեկը կլինի այնքան լույրջ ու մոտիվացված, որ իվիճակի կլինի աշխատել մեզ հետ,” գրում է Օլիվիեն: “Արդյունքում, մենք, մյուս երկրներիհամեմատ, բավական ժամանակ ենք վատնում մի քանի  որակյալ անդամներ մերանձնակազմին հավաքագրելու համար: Նույնիսկ թեր զարգացած երկրներում այս հարցնավելի էֆֆեկտիվորեն է լուծվում քան Հայաստանում, քանի որ այդ երկրներում կանկազմակերպություններ որոնք միայն մասնագիտանում են բարձրակարգու  որակյալ մասնագետների հավաքագրման մեջ, ավելացնում է Օլիվիեն:

Դժբախտաբար Օլիվիեն մենակ չէ իր փորձառության մեջ: Նմանատիպ պատմություններլսել եմ այլ արտասահմանցի ներդրողներիդ. Ինքս ունեցել եմ նման խնդիր 6 տար առաջ երբմեր ընկերությունը 7-8 աշխատող ուներ Երևանում. Ավաղ, այն կարճ տևեց աշխատողներիունակություններն աշխատանքային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:

Սիրելի երիտասարդներ ու ծնողներ: Մասնագիտություն ընտրելիս 10 չափեք ու նոր կտրեք:Այնպիսի մասնագիտություն ընջտրեք ու հմտացեք, որի պահանջը կա 21-րդ դարում:Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը հպարտանում էր, որ “դասախոսին կանյակ բռթելով”գնահատական էր ստացել: Անցել են տարիներ, ու այսօր այդ երիտասարդը չունի ոչ կարգինաշխատանք, ոչ էլ պահանջված մասնագիտություն. Մի գնացեք այդ ճանապարհով: Լավսովորեք և ձեր գործի մեջ լավագունը եղեք: Տաշած քարը գետնին չի մնա:

Այժմ աշխարհը կանգնած է գլոբալ տնտեսական ողբերգության առջև:

Ամբողջ աշխարհում, նոր աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծվում՝ բերելովբարգավաճման խոստում: Սակայն հարյուր միլիոնավոր մարդիկ իրենք իրենց առջև փակելեն այդ հնարավորությունները, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ կրթությունը եւհմտությունները:

Եթե ​​ներկայիս տնտեսական ու աշխատուժի միտումները չշրջվեն, հնարավորության ուիրականության միջև անդունդը խորանալու է, ստեղծելով եկամուտների անհավասարությունեւ դանդաղեցնելով համաշխարհային տնտեսության զարգացումը. Խուսափելու համարայսպիսի արդյունքից, շատ կարեւոր է, որ մասնավոր բիզնեսն ու կառավարությունները ողջաշխարհում համաձայնեն նոր ռազմավարության, որը կբարելավի ուսման ու կրթականհնարավորություննեը այս և հաջորդ սերնդի աշխատողների համար: Իսկ մինչ այդ, սիրելիերիտասարդ, գնդակը քո դաշտում է: ՀՄՈՒՏ և հետևաբար ՊԱՀԱՆՋՎԱԾ  ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ:

Վերադառնանք մեր Օլիվիեին: Նա օգնության կարիք ունի և փնտրում է 45 աշխատողների:Հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոնում օպերատորներ աշխատելուհամար նրա ընկերությունը փնտրում է պատասխանատու մարդկանց, որոնք կատարելապեստիրապետում են հետևյալ լեզուներին:

– French,

– English,

– Spanish,

– Italian,

– German,

– Dutch,

– Swedish,

– Finnish,

– Danish,

– Norwegian,

– yiddish (jewish east european language),

– Russian,

– Polish,

Նա գրում որ համալսարաններում չի կարողացել գտնել այնպիսի ուսանողների, որոնք ունենլեզվի համապատասխան գիտություն: Օլիվիեն այժմ ետ է հրավիրում ատագաղթածհայերին, որոնք ապրում են վերոհիշյալ երկրնեում և հասցրել են կատարելապես տիրապետելտեղի լեզուներին:

Եթե հետաքրքրված եք կամ կարող եք օգնել, խնդրում ենք կապնվեք Օլիվիե Մուրադյանիընկերության գործավարուհի Մանեի հետ [email protected]  հասցեով:

Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենտների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:

Արմեն Հարեյան

Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031